News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարտի 15-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում իրեն իրավունք է վերապահել գնահատականներ հնչեցնել Աբովյան համայնքի ավագանու գործունեության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Աբովյան համայնքի ավագանին:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ընդունելով մարզպետի հրավերը՝ ունեցել ենք կառուցողական, ողջունելի, ինչպես նաեւ ընկերական հանդիպում, ի շահ եւ բարորություն Աբովյան համայնքի եւ աբովյանցու՝ ակնկալելով հետագա կառուցողական համագործակցություն: Այդքանից հետո Աբովյանի ավագանու հնչեցված պատասխանները ոչ ադեկվատ համարելը առնվազն կոռեկտ եւ ադեկվատ չէ:

Համայնքի ավագանին տեղական ինքնակառավարման ընտրովի մարմին է, ստացել է աբովյանցու վստահության քվեն եւ հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջեւ։

Համայնքի ավագանին իր գործունեությամբ նպաստել եւ մասնակից է եղել մեր սիրելի քաղաքի արդյունավետ կառավարմանը եւ զարգացմանը:

Մեր վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցում մարզպետի արտահայտած մտքերի կապակցությամբ:

Հորդորում ենք պարոն մարզպետին այսուհետ զերծ մնալ նման կարգի գնահատականներ հնչեցնելուց եւ մնալ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի միջեւ առճակատումը շարունակվում է։

«Սա սաբոտաժ է». Կոտայքի մարզպետի եւ Աբովյանի քաղաքապետի առճակատումը շարունակվում է

Տպել
Ամենաշատ