News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է հատկապես ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների միջեւ արդեն ձեւավորված արդյունավետ համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցություն հաստատելու եւ ընդլայնելու ցանկությունը։

Դեսպան Վինչենցո դել Մոնակոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է ՀՀ նոր կառավարությանը, նշել, որ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ շատ դրական հարաբերություններ են հաստատված ոչ միայն տրանսպորտի եւ ճանապարհաշինության ոլորտներում, այլեւ տնտեսության տարբեր ճյուղերում։ Նա ընդգծել է, որ կան բոլոր հնարավորությունները երկու բարեկամ պետությունների միջեւ գործակցությունն առաջիկայում էլ ավելի խորացնելու, համագործակցության շրջանակներն առավել ընդլայնելու համար։

Հակոբ Արշակյանը, ներկայացնելով հայկական ինժեներական կազմակերպությունների ներուժը, նախանշել է մի շարք ուղղություններ, որոնցում իրատեսական են իտալական ընկերությունների հետ հետագա գործակցության հնարավորությունները արհեստական բանականության, ռոբոտաշինության, առանց վարորդի թեստավորման, թվայնացման եւ մի շարք այլ ծրագրերում։

Նախարարն ընդգծել է, որ ի դեմս իտալական ընկերությունների՝ հայկական կողմը լավ գործընկեր է փնտրում եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մեծ ներուժ է տեսնում։ Հակոբ Արշակյանն առաջարկել է բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար կազմակերպել հայ-իտալական գործարար համաժողով:

Դեսպանը նշել է, որ տեխնոլոգիական ոլորտում Իտալիայում հետաքրքիր շատ նախագծեր կան. ակտիվ զարգանում են ստարտափները, իսկ տեխնոլոգիական ոլորտի փիլիսոփայությունը «Խելացի քաղաքն» է («smart city»): Դեսպանը նախարարին ներկայացրել է նաեւ Միլանի տեխնիկական համալսարանի եւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջեւ ձեւավորված գործակցությունը, տեղեկացրել, որ առաջիկա օրերին Միլանի համալսարանի պրոֆեսորներից մեկն այստեղ վարպետություն դաս կանցկացնի «Smart city» թեմայով՝ ներկայացնելով իտալական փորձը:

Կողմերն անդրադարձել են նաեւ հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարն ընդգծել է իտալական ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարեւորությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համակարգված ներկայացնել համագործակցության ուղղությունները եւ մշակել քայլերի հերթականության ճանապարհային քարտեզ՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունը ակտիվացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ