News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը քննադատել է իր երկրի իշխանությունների դիրքորոշումը ազգությամբ հայ քաղաքացիների մուտքի արգելքի հարցում:

«Չի կարելի Ադրբեջան այցելելու իրավունքը մերժել էթնիկ, կրոնական եւ ռասայական հիմքով: Սակայն մենք կարող ենք հատուկ պայմաններ ստեղծել՝ այդ իավունքից չզրկելով: Այդ դեպքում մեր դիրքորոշումը քննադատության չի ենթարկվի: Մենք թիրախավորվում ենք, երբ մուտքի արգելքի համար հիմք ենք ընդունում էթնիկ պատկանելությունը՝ նրանց զրկելով մեր երկիր այցելելու իրավունքից: Նույն հաջողությամբ մենք կարող էինք ասել, որ, օրինակ, արգելում ենք Աֆրիկայի սեւամորթ բնակիչներին Ադրբեջան ժամանել»,- Զուլֆուգարովն այսպիսի կարծիք է հայտնել Minval.az-ի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ խորհուրդը՝ ՌԴ հայազգի քաղաքացիներին Ադրբեջան չայցելելու մասին:

Դիվանագետի կարծիքով՝ դիրքորոշումը, որն արտահայտել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը, շահեկան չէ: «Անհրաժեշտ է պայմաններ առաջ քաշել, որոնց համաձայն հայազգի անձինք մեր երկիր ժամանելուց հետո կձերբակալվեն եւ 2 շաբաթ կիրականացվի նրանց ստուգումը: Միայն դրանից հետո հնարավոր կլինի նրանց թույլ տալ մտնել երկրի տարածք»,- կարծում է Զուլֆուգարովը:

Նրա կարծիքով՝ Բաքուն պետք է նշեր, որ Ռուսաստանի Դաշնությունը խախտում է բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրը, որի համաձայն անթույլատրելի է պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ որեւէ գործողություն: «Եթե մեր դիրքորոշումը շարադրվեր նշված ձեւաչափով, կարծում եմ, որ բոլորին ամեն ինչ հասկանալի կլիներ: Իսկ երբ մենք այս ամենը պատճառաբանում ենք այն հանգամանքով, որ չենք կարող ապահովել այդ անձանց անվտանգությունը, ապա մեր սեփական դիրքորոշումը փոքր-ինչ վնսակար է: Այս պատճառով էլ այն քննադատության է ենթարկվում: Խոսել այն մասին, որ մենք չենք կարող ապահովել նրանց անվտանգությունը, քանի որ պատերազմական վիճակում ենք, մեղմ ասած պրոֆեսիոնալ չէ»,- շեշտել է դիվանագետը:

Թ. Զուլֆուգարովը հարց է տալիս. «Եթե Միացյալ Նահանգները վիզա տրամադրելիս ստուգում է ֆինանսական վիճակը, քիչ է մնում առողջական վիճակը եւ ձեր աչքերի գույնը, ապա ինչու մենք չենք կարող հատուկ պայմաններ կիրառել մեր շահերի պաշտպանության համար»:

«Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին: Սա ցանկացած պետության իքնիշխան իրավունքն է: Բայց մեր պաշտպանությունը պետք է կառուցվի ոչ թե էթնիկ հիմքի վրա, կամ սեփական թուլության հայտարարագրման: Այն պետք է կառուցվի այլ սկզբունքների վրա, որոնց համաձայն այդ անձանց դեմ պետք է կիրառվի երկարաժամկետ ուսումնասիրություն: Օրինակ՝ Ադրբեջանի Միգրացիոն ծառայությունը մեկուսացնում է այդ քաղաքացուն, նրան խուց են տանում: Իսկ համապատասխան կառույցների աշխատակիցները երկու շաբաթ տվյալներն ուսումնասիրում են: Ստուգման արդյունքներով կարելի է հայտարարել, որ երկիրն այցն անցանկալի է: Իսկ թե ինչ պատճառով, մենք մտադիր չենք նրան պարզաբանել»,- ամփոփել է ԱԳՆ նախկին ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ