News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Givealittle եւ LaunchGood բարեգործական հիմնադրամները ավելի քան 5 մլն դոլար (նորզելանդական 7,7 մլն դոլար) են հավաքել նորզելանդական մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի ու տուժածների ընտանիքներին օգնելու համար, ասվում է կազմակերպության պաշտոնական էջում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ներկա պահին Givealittle հիմնադրամին միջոցներ է նվիրաբերել ավելի քան 73 հազար մարդ։ LaunchGood հիմնադրամի արշավը, որը կազմակերպել է Նոր Զելանդիայի իսլամական տեղեկատվական կենտրոնը, հավաքել է մոտ 1,3 մլն դոլար, որոնք նվիրաբերել է 35 հազար մարդ։

«Մենք ցնցված ենք նորզելանդացիների եւ ողջ աշխարհի առատաձեռնությամբ եւ շնորհակալ ենք բոլորին, ովքեր միջոցներ են նվիրաբերել»,- ասվում է Givealittle հիմնադրամի կայքում։

«Բոլոր միջոցները կուղղվեն սգացող ընտանիքների ընթացիկ կարիքների բավարարմանը։ Ոչ մի դրամ չի վերադարձնի նրանց սիրելիներին, բայց մենք հույս ունենք այդկերպ թեթեւացնել նրանց բեռը»,- ասված է LaunchGood կայքում։

Ուրբաթ օրը Քրայսթչերչի (Հարավային կղզիներ) երկու մզկիթներում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով, ըստ ոստիկանության վերջին տվյալների, զոհվել է 50 մարդ, եւս 50 հոգի տուժել է։ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը կատարվածն անվանել է ահաբեկչություն։ Մեկ մարդու՝ 28-ամյա Բրենթոն Թարանթին, սպանության մեղադրանք է ներկայացվել, շաբաթ օրը դատարանը նրա կալանումը երկարաձգել է մինչեւ ապրիլի 5-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ