News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանություններն անիրավաչափ են համարել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի արտահայտությունները Չինաստանում մարդու իրավունքների խախտումների մասին։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք վճռականորեն դեմ ենք, որպեսզի ամերիկյան կողմի ներկայացուցիչները հանդես գան անիրավաչափ մեղադրանքներով. Պեկինը Վաշինգտոնին լրջորեն տեղեկացրել է այս մասին,- նշել է նա՝ հանդես գալով ճեպազրույցում։- Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հարցում ձայնի իրավունքը պատկանում է չինացի ժողովրդին։ Միջազգային հանրության անդամների մեծ մասը նույնպես տեղյակ է իրավիճակին»։

Դիվանագետի խոսքով՝ անցած շաբաթ ՉԺՀ ԱԳՆ փոխնախարար Լե Յույչենը զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ում՝ նվիրված Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը։ «Նիստի մասնակիցները դրական գնահատական են տվել այն հաջողություններին, որոնց հասել է մեր երկիրն այս ուղղությամբ, նրանք հավանություն են տվել Պեկինի որդեգրած բաց եւ վստահ դիրքորոշմանը»,- հավելել է Գեն Շուանը։

Ավելի վաղ Մայքլ Պոմպեոն աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին հերթական զեկույցին նվիրված ճեպազրույցում ասել էր, որ «Չինաստանը հավասարը չունի, երբ խոսքը վերաբերում է դրանց խախտումներին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ