News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Այովա նահանգից հանրապետական կոնգրեսական Սթիվ Քինգը իր ֆեյսբուքյան էջում վիրավորական մակագրությամբ մեմ է հրապարակել, հայտնում է Mediaite պորտալը:

Նկարում պատկերված են կռվող երկու մարդկային պատկերներ, որոնք կազմված են ամերիկյան նահանգների ուրվագծերից: Մակագրության մեջ նշված է, որ պայքարող կողմերից մեկը «8 մլն փամփուշտ» ունի, իսկ մյուսը «չգիտի ինչ զուգարանից օգտվի»: Պորտալում նշել են, որ մեմի հեղինակները, հավանաբար, ակնարկում են զինված հանրապետականներին եւ դեմոկրատներին, որոնք գենդերային ինքնանույնականացման հարցում տոլերանտության կոչ են անում:

Ընդ որում՝ Mediaite-ում հավելել են, որ Քինգի մեմը համացանցում ծաղրել են. դրանում պատկերված է, թե ինչպես է նրա ներկայացրած նահանգը հարված ստանում: Կոնգրեսականի հրապարակումը նաեւ քաղաքականապես ոչ կոռեկտ են համարել վերջերս Նոր Զելանդիայի Քայսթչերչի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունների լույսի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ