News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե գազավորված ըմպելիքների ակցիզային հարկ սահմանելը միայն ֆիսկալ խնդիր է լուծում, ապա ինչու է այն տարածվում միայն գազավորված ըմպելիքների վրա, թող տարածվեր նաեւ սննդամթերքի վրա, ավելի շատ փող կհավաքվեր։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Hay Cola» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Հովսեփյանը:

Նա ընդգծեց, որ ակցիզային հարկը բերելու է գազավորված ըմպելիքների շուկայի մահվան. «Մենք ունենք 100 աշխատակից մի կազմակերպությունում, որոնք արդեն 20 տարի է սովորում եմ գազավորված ըմպելիքների տեխնոլոգիան։ Հիմա եթե  էս մարդիկ գործազուրկ դարձան, ո՞ւմ են օգուտ տալու։ Պետությանը օգու՞տ են տալու գործազուրկ քաղաքացիները, որոնք Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիներ են։ Այժմ մի չինովնիկի քմահաճույքի պատճառով ընկանք կրակը։ Մինչ այս եղել է նամակագրություն, որը ոչ մի արդյունք չի տվել։ Շահագրգիռ կողմերով հունվարի 25-ին գրել ենք նամակ, որից ուղիղ մեկ ամիս հետո մեզ հրավիրել են կառավարություն։ իսկ հանդիպման ժամանակ ոչ թե քննարկում է տեղի ունեցել, այլ տեղեկացում, իրազեկում, որ մենք լուծում ենք ֆիսկալ խնդիր»,-ասաց նա հավելելով, որ առողջությանը վնասակար լինելու փաստարկը դուրս է եկել  տվյալ հարցի շրջանակից:

Տիգրան Հովսեփյանը նշեց, որ ակցիզային հարկի կիրառումը ավելի շատ վնաս է տալիս, քան  օգուտ. «Կնվազի շահութահարկը,  այսինքն կազմակերպությունը կաշխատի առանց շահույթի։ Եվ եթե աշխատակիցներին մենք ազատենք, ապա եկամտային հարկի գծով չենք ունենա վճարում պետբյուջե։ Մեր խնդիրն է այս ամենը հասցնել մեր վարչապետին։ Տեղեկացնել, որ այս թվաբանությունը այնպես չէ, ինչպես իրեն ներկայացնում են։ Մեկ ասում են 3 մլրդ փող են հավաքելու, բայց այդ 3 մլրդ-ը չի համապատասխանում իրականությանը․ գազավորված ըմպելիքների շուկան Հայաստանում 2018թ․-ի համար կազմել է 70 մլն լիտր։ Եվ եթե կիրառում են 30 դրամ ակցիզային հարկ ստացվածի վրա, ստացվում է 2 մլրդ 100 մլն դրամ։ Հիմա ինչով էլ հաշվենք այն չի դառնալու 3 մլրդ։ Չհաշված, որ եթե գնալով փակվեն կազմակերպությունները, այդ թիվը կսկսի նվազել։ Տվյալ դեպքում, եթե մենք փակվենք, այն կնվազի 200 մլն-ով, եւ կավելանա գործազուրկների թիվը»,-ասաց գործարարը:

Անդրադառնալով ֆինանսների փոխնախարարի հետ հանդիպմանը, Հովսեփյանը այն խոստումնալից  համարեց. «Նա ամբողջովին հասկացավ մեր խնդիրը, մտահոգությունները  եւ խոստացավ մեկ օրից պատասխանել եւ տալ հարցի լուծման ձեւը։ Բայց փաստորեն ֆինանսների նախարարը չի կարգավորում այս հարցը։ Եվ ինչպես հասկանում եմ՝ այս հարցը կանոնակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ խոստացել է ֆիսկալ հարց լուծել։ Խոստացել է, հիմա էլ փորձում է մի ձեւ տակից դուրս գալ։ ֆինանսների նախարարը գնդակը տեղափոխել է առողջապահության դաշտ, տնտեսության դաշտ։ Այժմ մենք եկել ենք էստեղ ու պահանջում ենք  խնդրին լուծում տալ, որպեսզի վերադառնանք մեր կյանքի բնականոն ընթացքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ