News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենաթանկարժեք փոստատար աղավնին Բելգիայում աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային՝ 1,252 մլն եվրոյով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Pipa աճուրդի տունը:

Armando կոչվող թռչնին գնել է Չինաստանից անհայտ գնոդը: Կիրակի տեղի ունեցած աճուրդին Բելգիայի հյուսիսային շրջանի նիդեռլանդախոս Ֆլանդրիայից աղանվի բուծող միայն մեկ ընտանիք վաճառել է ավելի քան 2 մլն եվրոյի 178 փետրավորի:

Փոստատար աղավնու թռիչքի միջին արագությունը կազմում է ժամում 90 կմ, իսկ առավելագույն արագությունը կարող է հասնել ժամում գրեթե 150 կիլոմետրի: Փոստատր աղավնին մեկ օրում կարող է թռչել մինչեւ 1,12 հազար կմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ