News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գազավորված ըմպելիքների նկատմամբ ակցիզային հարկ սահմանելու կառավարության նախաձեռնության դեմ այսօրվա ցույցն արդյունավետ էր, քանի որ կառավարությունը լսեց մեզ: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Hay Cola» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Հովսեփյանը:

«Իհարկե, մենք սկզբում պահանջում էինք հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, սակայն նա չիջավ։ Փոխարենը՝ մեզ լսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ենթադրում եմ՝ վաղը հանդիպմանը ներկա կլինենք մենք՝ շահագրգիռ կողմերով, Մհեր Գրիգորյանը , ֆինանսների նախարարը։ Կարծում եմ՝ նաեւ ներկա կլինի առողջապահության նախարարությունից լիազորված անձ, ինչպես նաեւ սննդի անվտանգության վարչության մարմնից։ Բայց ամենակարեւորն այն է, որ հանդիպմանը լինի նաեւ տնտեսական զարգացման նախարարությունից մարդ․ իրականում այս խնդիրը հենց այդ նախարարության խնդիրն է»,-նշեց Տիգրան Հովսեփյանը:

Նրա խոսքով, ակցիզային հարկ սահմանելը ներկայացնելով առողջապահական տեսանկյունից, ֆինանսների նախարարությունը մտել է առողջապահության ոլորտ, որն ընդհանրապես իր հետ կապ չունի, եւ փորձում է ենթադրություններով տնտեսություն կառուցել։

«Արդյոք ճշտե՞լ են առողջապահության նախարարությունից, սննդի անվտանգության վարչության  մարմնից՝ վնասակար է առողջությանը մեր արտադրած ապրանքը։ Ամեն մարդ պետք է զբաղվի  իր գործով։ Եթե ֆինանսների նախարարությունը սկսի զբաղվել տնտեսական գործառույթներով, առողջապահական գործառույթներով, ապա ամեն ինչ իրար կխառնվի։ իսկ տնտեսությունը կգնա դեպի անդունդ։ Եթե վաղվա հանդիպման արդյունքը չբավարարի մեզ, հինգշաբթի օրը ավելի շատ մարդկանցով կհավաքվենք այստեղ»,-ասաց նա:

Գործարարն ընդգծեց, որ իր հորդորին հետեւում են ողջ երկրում եղած 60-ից ավելի լիմոնադի արտադրամասերը. «Ես նրանց հրավիրում եմ հինգշաբթի օրը մեզ միանալու, որպեսզի հաղթանակը մերը լինի, ոչ թե օլիգարխիայի եւ մոնոպոլիայի։ Այո, ես սա համարում եմ օլիգարխիա»,-իր խոսքն ամփոփեց գործարարը:

Հիշեցնենք`Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։

Նախապես որոշված էր, որ այս փոփոխությունը վերաբերելու է միայն շաքար պարունակող արտադրանքին, սակայն հետո որոշվել է այն տարածել բոլոր գազավորված ըմպելիքների վրա, բացառությամբ հանքային ջրի:

Հատկանշական է, որ հարկային նման փոփոխությանը դեմ են արտահայտվել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ, այդ թվում Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ