News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի հնարավոր է համարել միջազգային դատական ատյաններում ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցների քաղաքականության պատճառով դատի տալը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ISNA-ին։

«ԱՄՆ-ը մեզ վրա ամենակոշտ պատժամիջոցներն են դրել։ Դա ազդել է ազգային արժույթի արժեքի վրա, մեծացել է գնաճը, բայց մենք գլուխ հանեցինք։ ԱՄՆ-ը գնում է սխալ ճանապարհով, եւ մենք պետք է պայքարենք։ (Իրանի) դատական իշխանությունները պետք է հայց ներկայացնեն ԱՄՆ-ի, նրա պաշտոնյաների եւ այդ պատժամիջոցների հեղինակների դեմ՝ մարդկության դեմ հանցագործության մեղադրանքով»,- նշել է Ռոհանին։ Նա ավելացրել է, որ Ամերիկային «չի հաջողվի ծնկի բերել Իրանին»։

Իրանի ղեկավարները վերջին ամիսներին քանիցս մեղադրել են ամերիկյան կողմին միջուկային գործարքից դուրս գալու եւ Թեհրանի հանդեպ ճնշման սաստկացման ապօրինի գործողություններում։ 2018 թվականի դեկտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ ԱՄՆ-ը չի կարող հասնել իր նպատակներին՝ չնայած երկրում կենսամակարդակի վրա ամերիկյան պատժամիջոցների բացասական ազդեցությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ