News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 18-ին, ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը կարեւորել է Հայաստանին անկախությունից ի վեր ՄԱԶԾ ցուցաբերած աջակցությունը եւ համոզվածություն հայտնել, որ կառույցի հետ համագործակցությունն ապագայում էլ ավելի արդյունավետ ու հավակնոտ է լինելու: Փոխվարչապետը նաեւ անդրադարձել է կառավարության ծրագրի սկզբունքներին եւ առաջնահերթություններին, շեշտելով որ այն հիմնված է ներառական աճի մոդելի վրա, որը համահունչ է կայուն զարգացման նպատակների հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միրյանա Շպոլյարիչ Էգգերը նշել է, որ ՄԱԶԾ-ն պատրաստ է գործողությունները այլ միջազգային գործընկերների հետ կոորդինացնելով՝ աջակցել կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Զրուցակիցները կարեւորել են այս գործընթացում Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի եւ դրա ձեւավորած գործիքների դերակատարությունը:

Քննարկվել են նաեւ հանրային կառավարման, թվայանացման, զբաղվածության խթանման ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների համատեքստում համագործակցության հեռանկարները:

Այնուհետեւ, Տիգրան Ավինյանը եւ Միրյանա Շպոլյարիչ Էգգերը մասնակցել են Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի նոր գրասենյակի բացմանը եւ կենտրոնի ստեղծած առաջին գործիքի՝ Travelinsghts-ի ներկայացմանը:

Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը, ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ միասին, հանձնառություն է ստանձնել 2030թ. դրությամբ կյանքի կոչել Կայուն զարգացման 17 նպատակները: Դրան հասնելու համար հիմնարար նշանակություն ունի ոչ միայն կառավարության նպատակասլաց աշխատանքը, այլեւ տարբեր շահառուների՝ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական հանրույթի եւ մասնավոր հատվածի ներգրավմամբ՝ հին խնդիրներին նոր լուծումներ տվող գործիքների ստեղծումը եւ նախաձեռնությունների առաջքաշումը:

Այս գործընթացում ազգային նորարարական կենտրոնը առանձնահատուկ դեր է ունենալու: Այն կառավարության համար հետազոտական հանգույցի դեր է խաղում՝ կենտրոնանալով  տվյալների վերլուծության եւ վարքագծային փորձարկումների իրականացման գործիքակազմի վրա, ինչը թույլ կտա կառավարության կողմից իրականացվելիք հանրային քաղաքականությունները կազմել՝ հիմնվելով փաստերի վերլուծության վրա, եւ այդպիսով խթանել կայուն զարգացման թիրախների բարեհաջող նվաճումը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի ազգային նորարարական կենտրոնը նախատիպ է դարձել ՄԱԶԾ կողմից աշխարհի 60 երկրներում ստեղծած նմանատիպ կենտրոնների համար: Այսպիսով, Հայաստանն աշխարհում հանդես է գալիս ոչ միայն որպես կուտակված փորձի սպառող, այլեւ կարողանում է իր ստեղծած հաջող օրինակներով օգնել միջազգային հանրության մյուս անդամներին: Հաշվի առնելով այդ ձեռքբերումները եւ դրական փորձը, Տիգրան Ավինյանը նաեւ կոչ է արել մտածել ազգային նորարարական կենտրոնի անկախացման եւ ինստիտուցիոնալիզացման մասին:

Անդրադառնալով Travelinsights գործիքին՝ փոխվարչապետը նշել է, որ այն օգտագործելու է արհեստական բանականության կարողությունները՝ ոլորտի պատասխանատուներին զբոսաշրջիկների կարծիքների վերլուծության վրա իրական ժամանակում տվյալներ տրամադրելով եւ  այսպիսով խթանելով փաստերի վերլուծության հիման վրա ոլորտի քաղաքականության բարեփոխումները: Travelinsights-ը կարող է օգնել բացահայտելու զբոսաշրջիկների բավարարվածության, ինչպես նաեւ դժգոհության աղբյուրները, փաստական ապացույցներ տրամադրել նոր ծառայություններում ներդրում կատարելու որոշում կայացնելիս, ինչպես օրինակ՝ էկոտուրիզմը կամ գաստրոտուրիզմը:

Ավարտելով ելույթը՝ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ցուցաբերած շարունակական աջակցության համար եւ հաջողություն մաղթել Կենտրոնի ապագա նախաձեռնություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ