News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունն այսօր՝ մարտի 18-ին, հայտարարել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի երիտասարդներին ամրապնդելու իր պլանների մասին՝ մեկնարկ է տրվում ՀՀ կառավարության հետ երկխոսություն կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ եւ  նոր կրթական կենտրոնի, որը նախապատրաստելու է գիտության ոլորտի ուսանողներ եւ երիտասարդ մասնագետներ՝ աշխատաշուկայի համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն իր  այցի շրջանակում եւ Ուսուցման եվրոպական հիմնադրամը` ԵՄ գործակալությունը, որն աջակցում է Եվրոպական հարեւանության երկրներին նախաձեռնել բարեփոխումներ կրթության եւ զբաղվածության քաղաքականության ոլորտում, պաշտոնապես մեկնարկ են տվել ԵՄ-Հայաստան կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ երկխոսությանը:

Քննարկման շրջանակներում տեղի է ունեցել նաեւ ԵՀ տնօրենի հանդիպումը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որի նպատակն է կրթության ոլորտի հիմնական խնդիրների համար անհրաժեշտ լուծումների ուրվագծումը:

Այցի շրջանակում, ԵՀ տնօրեն  Լոուրենս Մերեդիթը՝  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ, կհայտարարի  նաեւ ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր ծրագրի մեկնարկը: 

Եվրոպական միության  կողմից ֆինանսավորվող այս նորաստեղծ կենտրոնի նպատակն է բարձրացնել կրթության որակը Հայաստանում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (STEM) բնագավառներում: 

«Եվրոպական միության աջակցությունը երիտասարդներին Հայաստանի հետ համագործակցության առանցքային ուղղություններից է, որը Արեւելյան գործընկերության զարկերակն է: Ապահովելով ուսումնառության, աշխատանքի եւ հասարակության լիարժեք  մասնակից լինելու համար անհրաժեշտ պայմաններ երիտասարդների համար, մենք օգնում ենք նրանց իրացնել առկա ներուժը եւ դառնալ ապագա առաջնորդներ եւ ձեռներեցներ», այցի ընթացքում նշել է Լ. Մերեդիթը:

Եվրոպական հանձնաժողովի տնօրենի այցելության ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ դիվանագիտական կորպուսի, միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ հայաստանցի երիտասարդների եւ ուսանողների հետ ոչ-պաշտոնական երկխոսություն՝  ԵՄ-Հայաստան  համագործակցության ներկա փուլի եւ ընթացիկ հարցերի շուրջ:

 Կրթական բարեփոխումների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսություն

Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի եւ կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում, կրթության քաղաքականության վերաբերյալ ԵՄ-Հայաստան երկխոսությունն ուղղված է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունների ու նպատակների ուրվագծմանն ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը, ինչպես նաեւ կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության հետագա ուղղություների կանխորոշմանը:

Սրան կաջակցի Թուրինի գործընթացը, որը հետեւում է Եվրոպական միության (ԵՄ) գործընկեր երկրներում մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի զարգացումներին: Թուրինի գործընթացի առանցքային սկզբունքը մասնակից երկրների բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սոցիալական գործընկերների եւ քաղաքացիական հասարակության պատկանելությունն ու մասնակցությունն է: Թուրինի գործընթացը գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս մշտադիտարկել ՄԿՈՒ բարեփոխումների իրականացումը, գնահատել  առաջընթացն ու ազդեցությունը քաղաքացիների վրա եւ համաձայնեցնել ապագա գերակայությունները:

ԵՄ «Թումո» ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր

Ծրագրի մեկնարկին նախատեսվում է Եվրոպական միության եւ իրականացնող գործընկեր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջեւ պայմանագրի հրապարակման արարողություն, որից հետո տեղի կունենա խորհրդանշական հիմնարկեք:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել «ԵՄ ԹՈՒՄՈ Ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր», որը կընդգրկի մի շարք կազմակերպություններ, նպաստելով STEM մասնագիտություններով կրթության որակի բարձրացմանը՝ Հայաստանում:

Կենտրոնում կմատուցվի ոչ-ֆորմալ կրթություն ավելի քան 18 STEM մասնագիտություններով, ինչպես նաեւ կհիմնադրվի նորարարական էկոհամակարգ հիմնված  պետական եւ մասնավոր հատվածների շահագրգիռ դերակատարների միջեւ գործընկերության վրա: Ծրագիրն իրականացվում է «Թումո»-ի կողմից, որը հանդիսանում է նորարարական կրթություն ոլորտում հայտնի առաջատար ՀԿ-ն՝ Հայաստանում: Ծրագրի համատեղ իրականացնող գործընկեր  Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից կհիմնադրվի նոր ֆակուլտետ, որը կապահովի  STEM  ֆորմալ կրթության որակի բարձրացում: Ծրագրի տեւողությունն է  5 տարի:

ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների 

Եվրոպական միությունն արդեն իրականացնում  է երիտասարդների աջակցությանն ուղղված տարբեր նախաձեռնություններ եւ ծրագրեր: Էրազմուս+-ը հանդիսանում է կրթության, վերապատրաստման, երիտասարդության եւ սպորտի աջակցության առաջատար ծրագիրը՝ Եվրոպայում: ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների նախաձեռնությամբ իրականացվում է չորս ծրագիր, որոնք աշխատում են այդ թվում հայաստանցի երիտասարդների հետ` բարձրացնելու երիտասարդների  աշխատունակությունը, զարգացնելու անհրաժեշտ հմտություններ եւ ակտիվացնելու  երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքում:

Շուտով կմեկնարկի մեկ այլ նախաձեռնություն մշակույթի ոլորտում՝ աջակցելու երիտասարդների ստեղծարար տաղանդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ