News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Armenia needs PayPal» խմբի նախաձեռնությամբ կայացավ PayPal վճարային միջոցի ՝ Հայաստանում ամբողջական գործարկմամբ շահագրգռված ոլորտների ներկայացուցիչների հանդիպում–քննարկումը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության ինֆորմացիան տեխնոլոգիաների և թվայնացման վարչության ղեկավար Արման Գալստյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ Վահան Հովսեփյանը, Հայաստանում գործող էլեկտրոնային կոմերցիայի, ՏՏ, տուրիզմի, բանկային, հասարակական–բարեգործական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր մտքերի փոխանակում ունեցան և փորձեցին վերհանել PayPal–ի ամբողջական գործարկմանը խոչընդոտող սահմանափակումները, բացերը։

«PayPal-ի ամբողջական գործարկումը Հայաստանում» թեմատիկ վերնագրով հավաքի մոդերատոր Արման Մալունցի խոսքով՝ հանդիպումը արդյունավետ էր հետագա քայլերի ռազմավարության մշակման առումով։ «Քննարկման մասնակիցները առանձնացրին հնարավոր խնդիրները, առաջարկեցին լուծումներ։ Կստեղծվի նաև աշխատանքային խումբ, որը ավելի հստակեցված գործողությունների առաջարկներ կանի»,– նշեց Մալունցը։

Հիշեցնենք, որ Հայաստանում առցանց բիզնես վարող ձեռնարկատերերը մի քանի տարի է, որ պատկան մարմինների առջև բարձրացրել են PayPal վճարային միջոցի ամբողջական գործարկման անհրաժեշտությունը։ Հայաստանի կառավարությունը վերջին 4 տարիների ընթացքում մի քանի պաշտոնական հարցում է կատարել  PayPal–ին ամբողջական գործարկման համար։

Նոր Կառավարությունը PayPal–ի գործարկման վերաբերյալ հայտարարել է վճռականության մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ