News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կադաստրի կոմիտեն շտապ կարգով ուսումնասիրում է Ռանչպարի ավազահանքերի հարցը:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը, որի տարբեր դրսեւորումների մասին վերջին ամիսներին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն բարձրաձայնել է։ Կոմիտեի հաշվառման եւ հողաշինարարության վարչությունը 2-3 օրում կուսումնասիրի Ռանչպար գյուղում ավազի հանքերի շահագործման կադաստրային բոլոր տվյալները։ Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները։

Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը երկուշաբթի օրվա խորհրդակցությանը հաշվառման եւ հողաշինարարության վարչության պետ Սասուն Կիրակոսյանին հանձնարարեց այդ ամենի արդյունքում առաջարկ ներկայացնել, եւ.

«Եթե Կադաստրի կոմիտեն ունեցել է ճիշտ դիրքորոշում, եւ դա չի պահպանվել, այլ հարց է, իսկ եթե Կոմիտեն ունեցել է ոչ ճիշտ դիրքորոշում, այսօր պետք է շտապ վերանայել այն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ