News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 15-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 112 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 24, անձնական ունեցվածքի գողության 18, խարդախության 14, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 10, թմրամիջոցի հայտնաբերման 9, ծեծի 8, զենք-զինամթերքի առգրավման 4, յուրացման կամ վատնման եւ սպանության սպառնալիքի 3-ական, կաշառակերության 2, սպանության, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կրելու, փաստաթղթի կեղծիքի, ինքնավնասման, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության, առեւտրային կաշառքի, պետական սահմանն ապօրինի հատելու եւ թմրանյութի իրացման 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ