News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Նորին Սրբությունը նրան մաղթեց արդյունավետ գործունեություն ի նպաստ հայ-արաբական գործակցության առավել սերտացման:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն` երախտագիտությամբ արձանագրելով նաեւ այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայորդիներ ապաստան են գտել արաբական երկրներում: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձ կատարեց երկու երկրների միջեւ այսօր առկա համագործակցությանը:

Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, խոսեց իր ծրագրերի մասին: Վերջինս Ամենայն Հայոց Կաթողիկոսին նաեւ տեղեկացրեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները 2019 թ. երկրում հռչակել են որպես հանդուրժողականության տարի:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը եւ դեսպանն անդրադարձան պետությունների եւ ժողովուրդների միջեւ հանդուրժողականության ոգու հաստատման կարեւորությանը՝ իբրեւ խաղաղ համակեցության երաշխիք, ինչպես նաեւ կրոնների դերակատարությանը մարդկային կյանքում սիրո, փոխադարձ հարգանքի եւ համերաշխության առատացման գործում: Կարեւորվեցին այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ