News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» եւ «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմապերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Տեղի ունեցած քննարկումների արդյունքում վերը նշված դպրոցների տնօրենները զբաղեցված պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում են ներկայացրել մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին եւ վերջինիս համապատասխան որոշումներով ազատվել զբաղեցրած պաշտոններից:

Տպել
Ամենաշատ