News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առնվազն 91 հաստատության նյութական վնաս է հասցվել  Ֆրանսիայում շաբաթ օրը «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ։ Այս մասին ասվում է երկուշաբթի Փարիզի եւ Իլ դը Ֆրանս շրջանի առեւտրաարդյունաբերական պալատի տարածած հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով՝ այդ հաստատությունների 80 տոկոսը ենթարկվել է թալանի, հրդեհների եւ այլ ավերածությունների։ Թերթի երեք կրպակ ոչնչացվել է։ Վնասվածքներ են ստացել ինչպես բիզնես ունեցողները, այնպես էլ նրանց աշխատողները։ Հաղորդագրությունում նշվում է, որ հիմնական կորուստները կրել են Ելիսեյան դաշտերի հաստատությունների սեփականատերերը։

«Բիզնեսի համար այս բարդ իրադրությունում պալատը խնդրում է կառավարությանը վճռական միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան ընկերություններին աշխատել նորմալ պայմաններում»,- ընդգծված է հայտարարությունում։- Անհրաժեշտ է արտակարգ պլան Փարիզի առեւտրի համար»։

Ֆինանսական կորուստների մասին առայժմ չի տեղեկացվում։

Շաբաթ օրը Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցերին մասնակցել է ավելի քան 32 հազար մարդ։ 17 ոստիկան եւ 42 ցուցարար տուժել են։ Փարիզում 237 մարդ կալանվել է, քաղաքին նյութական վնաս է հասցվել։ Բողոքի շաբաթ օրվա ակցիան չորս ամիս առաջ սկսված շարժման պատմության մեջ 18-րդն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ