News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-չինական առեւտրատնտեսական եւ միջմշակութային կապերը հետհեղափոխական Հայաստանում գործնականում նորանոր բովանդակությամբ եւ բաղադրիչներով հարստացնելու մեծ ներուժ ունեն։

Սուրեն Պապիկյանը նաեւ նկատել է, որ ՀՀ մարզերի եւ չինական նահանգների միջեւ հետզհետե ամրապնդվող բարեկամական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունն են ունենում միջպետական օրակարգի ընդլայնման գործում։ Նախարարը խիստ հեռանկարային է բնութագրել սույն թվականի ապրիլի 25-ին Պեկինում անցկացվելիք «Մեկ գոտի եւ մեկ ճանապարհ» խորագրով նախաձեռնությունների 2-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի եւ Շանսի նահանգի միջեւ նախատեսվող համագործակցության համաձայնագրի ստորագրումը եւ հույսով հավելել, որ նմանօրինակ բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները շարունակական բնույթ կկրեն։

Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել, որ ՀՀ ՏԿԶ նախարարությունն անկյունաքարային դեր եւ նշանակություն ունի հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման առանցքում։ Դեսպանի խոսքով, միջտարածաշրջանային մակարդակում հայ-չինական ապակենտրոնացված բազմածրագրային փոխգործակցությունը հանդիսանում է Չինաստանի կառավարության առաջնահերթություններից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ վարչատարածքային համագործակցության խորացմանը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը, չինական կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ եւ 16 մլն եվրոյի դրամաշնորհ. Հայտնի են նպատակները
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում  հավանություն տվեց...
Ամենաշատ