News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավիացիոն մասնագետների նախաձեռնող խումբը սկսել է ստորագրահավաք, որին արդեն միացել են ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Մասնագետները նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ  Միրզոյանին, որտեղ նշում են, որ ոլորտի վերականգնումն ու բնականոն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային, ինստիտուցիոնալ, արմատական փոփոխություններ: 

Մասնագետների կարծիքով պետությունը առաջնահերթ պետք է ապահովի կանխատեսելի, հավասար, մրցակցային պայմաններ:  «Բարեփոխումների միջոցով ոլորտը պետք է դարձնել հրապուրիչ, և ինքնին կհայտնվեն բազմաթիվ ներդրողներ ավիացիոն ոլորտի ամենատարբեր բնագավառներում, այդ թվում նաև կծնվեն ոչ թե մեկ, այլ առնվազն մի քանի մրցունակ հայկական ավիափոխադրողներ»,- նշվում է նամակում:

Ստորագրահավաքին միացել են նաև տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները, քանի որ ոլորտում եղած թերությունները ազդում են տոմսերի գների դեմպինգի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ