News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 18–ին, որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելը մերժելու որոշման առթիվ:

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով Ռոբերտ Քոչարյանին  տուժողի կարգավիճակ չտալու որոշումը խոսում է այն մասին, որ այդ գործը որևէ մեկին չի հետաքրքրում, և այդ գործով որևէ բացահայտում անելու մտադրություն չկա։

«Դատական նիստի ընթացքում խոսակցության հատվածներ ընթերցվեցին, մասնավորապես՝ դրանք վերաբերում էին խոսակցության այն հատվածին, երբ ԱԱԾ և ՀՔԾ պետերը խոսում են, թե դատավորը զանգել է, ասել են, որ «ուզած-չուզած՝ կալանքը պետք է տա»։ Բացի այդ, ՀՀ վարչապետի ելույթը նաև խորհրդարանում, որ զանգել են դատարանից ու «տրեվոգա» դրել, թե դատական գործը ջուր է, և երկրորդ ձայնագրությունից հատվածներ ևս կան, որոնք ամբողջությամբ վերաբերում են դատավորի հետ ունեցած կապին»,- ասաց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում, թեև նշեց, որ թերահավատությամբ են վերաբերվում Վճռաբեկի օբյեկտիվությանը։

«Այսօրվա դրությամբ Վճռաբեկ դատարանն այսուհետև արդյունավետ ատյան չէ, որովհետև եթե այն արդարադատություն իրականացնելու նպատակ ունի, ապա մեր ներկայացրած բողոքները քննության կառներ։ Բայց մենք տեսել ենք այն տարբերակված մոտեցումը, երբ բողոք է ներկայացնում Դատախազությունը, շատ կարճ ժամկետում բողոքն առնում են քննության, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը կալանավորվում է, իսկ երբ պաշտպանական կողմն է բողոք ներկայացնում, արդեն երրորդ ամիսն է՝ որևէ նորություն չկա։ Այս հանգամանքներն էլ հաշվի առնելով՝ թերահավատորեն ենք մոտենում Վճռաբեկ դատարանի օբյեկտիվությանը»,- շեշտեց Հովհաննես Խուդոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ