News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցելության ժամանակ քննարկվել են տարածաշրջանային նշանակության հարցեր։ Այս մասին մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նա նշել է, որ կողմերը քննարկել են հարցեր, մասնավորապես՝ կապված Իրանից Վրաստան գազի տարանցման երկիր դառնալու հնարավորության հետ։

«Բացի այդ, էներգետիկայի ոլորտում համագործակցության մասով կողմերը դիտարկել են Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի, Պարսից ծոցից դեպի Սեւ ծով տրանսպորտային-լոգիստիկ միջանցքի բացման հնարավորությունները։

«Բոլոր ծրագրերի իրականացումը, որոնք նշել են Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին, պահանջում է երկու կողմերի վճռականությունը, քանի որ հնարավոր է, որ երրորդ երկրների ներկայացուցիչները, օրինակ՝ ԱՄՆ-ը, կարող են փորձել ճնշում գործադրել»,- ընդգծել է փորձագետը։

Նա նշել է, որ Ադրբեջանը նույնպես բավական սերտ համագործակցում է Իրանի հետ, բայց դա չի խանգարում Հայաստանին խորացնել փոխգործակցությունն Իրանի հետ։

«Ես կարծում եմ, որ մենք մեծ ներուժ ունենք։ Բացի այդ, կան մի շարք ոլորտներ, որոնք մեզ համար փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Եթե այս նախագծերն իրականացվեն, դա կհանգեցնի Հայաստանի տարածաշրջանային նշանակալիության բարձրացմանը»,- ամփոփել է Ռուբեն Սաֆրաստյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ