News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սարյան փողոցում՝ խաղասրահի մոտ, տեղի ունեցած դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ովքեր եղբայրներ են, որոնցից մեկը՝ անչափահաս:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2019թ. մարտի 13-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սարյան փողոցում՝ խաղասրահի մոտ, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, վիճաբանել են խաղասրահի մոտով անցնող թվով 5 երիտասարդների հետ, որի ընթացքում որպես զենք գործադրվող մետաղական խողովակներով ծեծի են ենթարկել վերջիններիս` պատճառելով մարմնական վնասվածքներ: Բացի այդ, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ են հասցվել երիտասարդներից մեկին՝ ծնված 1990 թվականին՝ պատճառելով «որովայնի առաջային պատի ծակած-կտրած, թափանցող արյունահոսող վերք, աջ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսի ծակած-կտրած, արյունահոսող վերք, գլխի աջ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հինգ երիտասարդները ճանաչվել են տուժող:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, շարժառիթը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2019 թվականի մարտի 13-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Սարյան փողոցում գտնվող խաղասրահի մոտ 3-4 երիտասարդներ հայհոյել են փողոցում, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել վերջիններիս եւ փողոցով անցնող երիտասարդների միջեւ: Այդ ընթացքում խաղասրահից դուրս են եկել եւս 4-5 երիտասարդներ եւ միացել վիճաբանությանը՝ միաժամանակ ձեռքերով ու մետաղապլաստե առարկաներով հարվածներ հասցնելով փողոցով անցնող հիշյալ երիտասարդներին:

Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերեւույթ հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել է երկու անձ:

Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել է միջադեպի մասնակիցներից երկուսի ինքնությունը, ովքեր եղբայրներ են՝ ծնված 2001 եւ 2002թթ., անհատականացվել նրանց գործողությունները, առգրավվել են  դեպքի պահին վերջիններիս հագին եղած հագուստները, որոնց վրա հայտնաբերվել են արյան հետքեր, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2001 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

2002 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ