News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 15-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղեւոնդյանը հանդիպեց Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Դապկյունասի (Андрей Дапкюнас) հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվեցին միջազգային կազմակերպությունների օրակարգային մի շարք թեմաներ, քննարկվեցին ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի եւ Բելառուսի փոխադարձ աջակցությանն առնչվող հարցեր:

Հայ-բելառուսական երկկողմ համագործակցության հետագա զարգացման համատեքստում դեսպան Ղեւոնդյանը եւ փոխնախարար Դապկյունասը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ