News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հանդեպ մի շարք նողկալի ոտնձգություններից հետո Ալիեւի ռեժիմը կրկին նրա դեմ քրեական գործ է հարուցել։ Այս մասին իսրայելական խոշորագույն անգլալեզու The Times of Israel թերթի բլոգում գրել է Ալբերտ Հայրապետյանը։

Հեղինակը պատմում է Մինսկում Ալեքսանդր Լապշինի ձերբակալության մասին, հատուկ ընդգծելով այն փաստը, որ համաձայն բազմաթիվ աղբյուրների՝ բլոգերի գործը «կապված է եղել Ադրբեջանին բելառուսական «Պոլոնեզ» համակարգերի, ինչպես նաեւ իսրայելական դրոնների վաճառքի հետ»։ Նրա խոսքերով, Լապշինը զենքի միլիարդավոր դոլարների վաճառքի պատանդ է դարձել։

Նա նշում է, որ, բարեբախտաբար, ՄԻԵԴ-ում սկսվել է այն բողոքի հետաքննությունը, որ ներկայացրել է Լապշինը՝ կապված Ադրբեջանում իր սպանության փորձի հետ։ Միեւնույն ժամանակ, ինչպես երեւում է Իսրայելի ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթից, Ադրբեջանի իշխանությունները կրկին բլոգերի դեմ քրեական գործ են հարուցել՝ այս անգամ նրան մեղադրելով բլոգեր Մեհման Հուսեյնովի աջակցության եւ Ալիեւի ռեժիմի դեմ քննադատական հոդվածների միջոցով պետության դեմ հանդես գալու մեջ։ Լապշինի հանդեպ հետախուզում է հայտարարված։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ