News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ: Աշխատանքային հերթական խորհդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է արել բոլորին միանալ Երևանի մաքրման ու կանաչապատման աշխատանքներին, NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

«Ես իմ ընտանիքի անդամների հետ ամբողջ օրը դուրս եմ գալու՝ մեր քաղաքը մաքրելու համար: Ուզում եմ նաև դիմել և խնդրել մեր բնակիչներին, որպեսզի նրանք ևս միանան մեզ: Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի միասին այդ մեկ օրվա ընթացքում բավականաչափ մեծ գործ անենք: Միասին լծվենք գործի և մաքրենք մեր քաղաքը: Ես հույս ունեմ՝ մի քանի անգամ այսպիսի շաբաթօրյակների կազմակերպումից հետո քաղաքը կմաքրվի, նաև հետո շատ մեծ հույսեր ունեմ, որ այնպես կպահենք մեզ ու մեր քաղաքը, որ այսպիսի շաբաթօրյակների կարիք այլևս չլինի»,- ընգծել է Հայկ Մարությանը:

Համաքաղաքային շաբաթօրյակը քաղաքի տարբեր հատվածներում կուղեկցվի տոնական միջոցառումներով: Բոլոր վարչական շրջաններում կգործեն հատուկ հեռախոսահամարներ: Քաղաքի մաքրությանը միացած բնակիչները կոնկրետ հասցեներն իմանալու և գործիքների ձեռքբերման համար կարող են զանգահարել նշված հեռախոսահամարներով: 

Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ մարտի 13-ից Երևանում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրը: Անցած երեք օրերի ընթացքում հավաքել են 9 շուն: Ընթացքում աշխատանքի ծավալները կավելանան: Քաղաքապետարանի «Թեժ գծով» ստացված բոլոր հասցեները տրամադրվում են ՀՈԱԿ-ին, և ըստ ռիսկայնության աստիճանի հերթագրվում ու կատարվում են աշխատանքները:

«Ծանոթ մարդիկ ինձ արդեն ասել են, որ տեսել են այդ շներին, և ինչն է հետաքրքիր, որ անգամ երեխաներն առանց վախենալու կարողանում են մոտենալ և սիրել՝ հավատացած լինելով, որ իրենք վտանգ չեն ներկայացնում: Սա շատ լավ սկիզբ է, և հուսով եմ, որ ամեն ինչ շատ արագ տեմպերով առաջ կգնա»,- նշել է քաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ