News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի բանկային համակարգն արդեն վաղուց կարևոր դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում, իսկ վերջին տարիներին դրա նշանակությունը սկսեց էապես աճել։ Այս մասին գրում է «ԱՌԿԱ» գործակալությունը՝ անդրադառնալով 2019թ. փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի բանկային ոլորտը պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը հանրապետությունում։ 

«Վերջին 10 տարում տնտեսության մեջ ֆինանսական միջնորդության ցուցանիշներից մեկը` ՀՆԱ–ի նկատմամբ վարկերի հարաբերակցությունը, գրեթե եռապատկվել է։ 2018թ.–ի արդյունքում վարկերի մասնաբաժինը ՀՆԱ–ում կազմել է 51,6%, այն դեպքում, երբ 2008թ.–ին այն կազմում էր 17,8%։ Այս ցուցանիշը հիմա գտնվում է պատմական բարձր մակարդակի վրա և ամենաբարձրներից մեկն է ԱՊՀ երկրների շրջանում։

Խոշոր արտադրությունները, ենթակառուցվածքային և այլ նախագծերը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ոլորտն այսօր հազվադեպ են գործում առանց բանկերի ֆինանսավորման։ Հայաստանի բանկային համակարգը երկրի տնտեսության ամենախոշոր և գրեթե այլընտրանք չունեցող ներդրողն է, և դա ունի մի շարք կարևոր պատճառներ։

Այս հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ֆինանսական շուկայի մնացած դերակատարները ոչ բավարար զարգացած են կամ կայացած` բանկային համակարգի համեմատ, որն ապացուցել է իր հուսալիությունն ու կայունությունը ֆինանսական ցնցումների նկատմամբ։

Միաժամանակ օտարերկրյա ուղիղ ներդրումները, որպես բիզնեսի ֆինանսավորման աղբյուր, հատկապես վերջին շրջանում, հեռու են բավարար լինելուց. դրանց ծավալը, Համաշխարհային բանկի վերջին տվյալներով (2017թ.), կազմել է ընդամենը 249,7մլն դոլար։ Այս ցուցանիշի հետահայաց վերլուծությունը վկայում է այն մասին, որ օտարերկրյա ուղիղ ներդրումների ներհոսքի ցուցանիշի վերին շեմը գրանցվել է 10 տարի առաջ և կազմում է մոտ 1 մլրդ դոլար։

Միաժամանակ, 2018թ.–ի արդյունքներով բանկերի կողմից իրականացվող վարկավորումը գերազանցել է 3 տրիլիոն դրամը կամ մոտ 6,2 մլրդ դոլարը։

Այսպիսով, եթե բանկային համակարգն ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության ֆինանսավորման գլխավոր աղբյուրն է, ապա բանկերի շրջանում թիվ 1 ներդրողն Ամերիաբանկն է։ Այսպես, Ամերիաբանկն այսօր հանրապետությունում գործող 17 բանկերի շրջանում զբաղեցնում է առաջատար դիրքը՝ ինչպես վարկավորման համախառն ծավալով, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ծավալով։

Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2018թ.–ի արդյունքում կազմել է 547,9մլրդ դրամ կամ Հայաստանի բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալի 17,8%–ը։ Միաժամանակ մեկ տարում բանկն ապահովել է վարկային պորտֆելի 14,2%–անոց աճ։

Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ծավալը նախորդ տարվա արդյունքում կազմել է 440,2 մլրդ դրամ։ Ընդ որում, բանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը նաև խոշոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով, որը կազմել է 346,6մլրդ դրամ, իսկ ՓՄՁ–ի վարկավորման պորտֆելը հասել է 93,6 մլրդ դրամի։

Ամերիաբանկի վարկային պորտֆելը դիվերսիֆիկացված է, բանկն ամբողջ ծավալով վարկավորում է տնտեսության տարբեր ոլորտները։ Մասնավորապես, բանկի կողմից արդյունաբերության վարկավորումը 2018թ.–ի վերջին կազմել է 87,2 մլրդ դրամ, գյուղատնտեսության վարկավորումը` 13,1 մլրդ դրամ, շինարարության վարկավորումը` 22,5 մլրդ դրամ, տրանսպորտի և կապի վարկավորումը` 48,2 մլրդ դրամ, առևտրի վարկավորումը` 81,7 մլրդ դրամ, սպասարկման ոլորտի վարկավորումը` 20,7 մլրդ դրամ։

Հարկ է նշել, որ ԿԲ–ի կողմից կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջների ավելացման շնորհիվ Ամերիաբանկի համախառն կապիտալը համալրվեց` հասնելով 89,7 մլրդ դրամի կամ մոտ 184 մլն դոլարի, և այսօր այն ամենախոշորն է բանկային շուկայում։ Դա թույլ է տալիս բանկին ընդլայնել Հայաստանի տնտեսության ֆինանսավորման հնարավորություններն ու զգալի ներդրում կատարել դրա զարգացման գործում»,– գրում է կայքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ