News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն եւ աշխարհի պետությունները ստիպված կլինեն կարգավորել տեխնոլոգիաների եւ սոցցանցերի ոլորտում աշխատող խոշոր ընկերությունների գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը՝ հայտնում է Reuters-ը։

«Ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք կարգավորել (ընկերությունների գործունեությունը)․․․ Ցանկացած պետական մարմնի առաջին խնդիրը իրենց քաղաքացիներին պաշտպանելն է, եւ եթե մենք տեխնոլոգիական հսկաներին մեր քաղաքացիների համար սպառնալիք համարենք, մենք կկարգավորենք ձեր գործունեությունը»,- Բեռլինի Համաշխարհային քաղաքական համաժողովում հայտարարել է Թիմերմանսը։

Փետրվարին ԵՄ-ն Google-ին, Facebook-ին եւ Twitter-ին մեղադրել էր ֆեյքային նորությունների դեմ պայքարի խոստումները չկատարելու մեջ։

Facebook-ը հայտարարել էր, որ մինչեւ Եվրախորհրդարանի ընտրությունները կմեծացնի ապատեղեկատվության դեմ պայքարի ջանքերը եւ կհամագործակցի գերմանական DPA լրատվական գործակալության հետ, որպեսզի ապահովի փաստերի ճշմարտացիությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ