News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շվեդիայի միջազգային համագործակցության նախարար Պիտեր Էրիքսոնը մարտի 21-22-ը կայցելի Հայաստան։

Այցից առաջ շվեդական կառավարությունը հայտարարել է Հայաստանին ֆինանսական օգնությունը մեծացնելու մտադրության մասին՝ ի պատասխան 2018թ․ «թավշյա հեղափոխությունից» հետո անհրաժեշտ բարեփոխումների իրականացման նախաձեռնության ուժեղ քաղաքական կամքի։ Այս մասին ասվում է Հայաստանում Շվեդիայի դեսպանության հայտարարության մեջ։

«2018թ․ «թավշյա հեղափոխությունից» եւ իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում սկսվեց ժողովրդավարացման ակտիվ գործընթաց։ Մենք տեսնում ենք անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու եւ ժողովրդավարությունը, մտքերի արտահայտման ազատությունը եւ այլ հիմնական իրավունքներն ու ազատությունները ամրապնդելու քաղաքական ուժեղ կամք»,- Dagens Nyheter թերթում հրապարակված իր հոդվածում գրել է նախարարը։

Նրա խոսքերով, այն փաստը, որ Հայաստանի խորհրդարանում մեծացել է կանանց թիվը, երկրում փոփոխություններին ուղղված առաջադեմ քայլերի բազմաթիվ ցուցանիշներից մեկն է։ «Այսպիսով, սա հարմար պահ է Շվեդիայի համար, որպեսզի մեծացնի իր աջակցությունը եւ իր ներդրումն ունենա Հայաստանի դրական իրադարձություններում»,- գրել է նա։

Համագործակցության զարգացման երկկողմ ծրագրի բացումը կնշանակի Հայաստանում նախագծերի ֆինանսավորման մեծացում։

Շվեդիան սատարում է Հայաստանի շահերից բխող տարածաշրջանային մի քանի նախագծեր եւ քիչ թվով երկկողմ նախագծեր։ Ինչպես նշում են դեսպանությունում, նախագծերն ընդգրկում են կարեւոր նախաձեռնություններ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, քաղաքական եւ տնտեսական իրավունքների եւ կանանց հնարավորությունների ընդլայնմանը, ժողովրդավարական, կայուն եւ արդյունավետ գործող պետական հաստատությունների ստեղծմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը կարևոր ազդանշան կլինի․ «Հայաստանի բարեկամներ ցանց»-ի զեկույցը
Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի իր առաքելությունը․ հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը…
Ռասմուսենի խմբի զեկույցը ԵՄ-ին կոչ է անում միջնորդելու փոխարեն պետք է փորձի ուժեղացնել ՀՀ դիմադրողականությունը
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի…
Ամենաշատ