News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալական La Scala օպերային թատրոնը որոշել է վերադարձնել Սաուդյան Արաբիայի կողմից ավելի քան 3 միլիոն եվրոյի ֆինանսավորումն այն բանից հետո, երբ այդ երկրի հետ սերտ համագործակցության նախագիծը քննադատության է ենթարկվել, այդ թվում իշխող «Լիգա» կուսակցության կողմից՝ հայտնում է Reuters-ը։

Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան, որը նաեւ La Scala կառավարման խորհրդի նախագահն է, հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարության կողմից առաջարկված 15 միլիոն եվրո արժողությամբ հնգամյա գործընկերության գործարքի միջոցների մի մասը առանց թատրոնի համաձայնության էր փոխանցվել նրա դեպոզիտային հաշվեհամարին։

«Մենք միաձայն որոշել ենք վերադարձնել փողերը։ Ներկայում այդ ճանապարհով գնալն անհնար է»,- կառավարման խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ