News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից այսօր՝ մարտի 18-ին համացանցում տարածված տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է Երեւանի թիվ 2 շուկայի («Գում»-ի շուկա) ներսում գործող մսի տաղավարներից մեկում կատուն թաթերի վրա ձգված ուտում կախված միսը, գրանցվել է որպես ահազանգ, եւ արագ արձագանքման խումբը մեկնել է դեպքի վայր: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Պարզվել է, որ խորը սառեցված 9,5 կգ խոզի միսը վաճառողի կողմից արդեն հանված է եղել վաճառքից եւ առանձնացվել է որպես շան կեր օգտագործելու համար: Տնտեսվարողի համաձայնությամբ՝ Տեսչական մարմնի մասնագետների կողմից մսի ողջ խմբաքանակը ոչնչացվել է: Տնտեսվարողին հանձնարարվել է միսը վաճառել միայն սառնարանից:

Մսի տաղավարների սանիտարահիգիենիկ պայմանները ՍԱՏՄ մշտական ուշադրության կենտրոնում են եւ լուծումը կարող է լինել միայն համակարգային: Դեռեւս մինչեւ միջադեպի արձանագրումը, այսօր առավոտյան Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանձնարարել էր հանդիպում կազմակերպել այն տաղավարների սեփականատերերի հետ, որոնք միսը վաճառում են ոչ սառնարանային պայմաններում՝ առկա խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները քննարկելու համար: ՍԱՏՄ-ի կողմից լուծումներ կառաջարկվեն, իսկ դրանց չկատարման դեպքում՝ կհետեւեն վարչական պատասխանատվության կոնկրետ միջոցառումներ:

 

Տպել
Ամենաշատ