News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ավելի քան 44 միլիոն մարդ օգտագործում է հաղորդագրությունների փոխանակման KakaoTalk հավելվածը։ Այժմ նրանք կարող են ոչ միայն միմյանց նամակներ ուղարկել, այլեւ կրիպտոարժույթներ փոխանակել եւ բլոկչեյն-հավելվածներ գործարկել։

Թվային դրամապանակը ստեղծվել է Klatyn բլոկչեյնում։ Անցյալ շաբաթ Kakao-ի ներկայացուցիչները 90 մլն դոլարի ներդրումներ էին գրավել այդ հարթակի հետագա մշակման համար։ Ապագայում ընկերության մասնագետները ծրագրում են թվային արժույթներ ավելացնել նաեւ այլ ծառայություններում՝ KakaoPay-ում, KakaoTaxi-ում, KakaoStory-ում, KakaoStock-ում։

Kakao-ի ղեկավարությունը որոշել է մեսենջերում կրիպտոարժույթ ավելացնել այն բանից հետո, երբ Samsung-ի մասնագետները թվային արժույթների գանձարան էին ներդրել Galaxy S10-ի մեջ։

KakaoTalk-ի օգտատերերը կարող են ինքնուրույն կառավարել դրամապանակը, սակայն կա նաեւ այն ամբողջովին անջատելու գործառույթ։

Առաջիկայում թվային փողեր կհայտնվեն նաեւ WhatsApp-ում, որի օգտատերերը կարող են միմյանց գումարներ փոխանցել եւ վճարել գնումների համար։ Ի տարբերություն հարավկորեական ծառայության, մեսենջերում հասանելի կլինեն ոչ թե տարբեր կրիպտոարժույթներ, այլ միայն սթեյբլկոինը, որը մշակում են Facebook-ի մասնագետները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ