News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընդհանուր առմամբ նոր Մետաքսի ճանապարհ կարող է մտնել ավելի քան երեք տասնյակ նախագիծ՝ ԵՏՄ բոլոր հինգ երկրներից։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա նշել է, որ այդպիսի ցուցակ հավաքվել է հանձնաժողովում եւ հենց նոր փոխանցվել Չինաստանին։ «Բոլոր այդ նախագծերը պետք է կարգավորեն միջանցիկ լոգիստիկան Չինաստանի, Եվրասիական միության, Եվրոպական միության եւ ուղեկցող երթուղիների միջեւ, որոնք լրացնում են հիմնական տրանսպորտային միջանցքները՝ Արեւմտյան Եվրոպա-Արեւմտյան Չինաստան, Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիսային ծովային ճանապարհ։

Մեր ցուցակում նախագծեր են, որոնցով հետաքրքրված են Միության երկու կամ ավելի պետություններ։ Կա տրանզիտի արդյունավետության աճի եւ Չինաստանի տրանսպորտային համակարգի հետ կապակցման պոտենցիալ։ Կա նաեւ ֆինանսավորման անհրաժեշտություն, այդ թվում՝ նախագծի առանձին մասերի։ Այդ հարցով մենք խորհրդակցում ենք ԵԶԲ-ի հետ՝ բանկի ներկայացուցիչները ներառված են տրանսպորտային նշանակալի ինտեգրացիոն նախագծերի ուսումնասիրման հատուկ աշխատանքային խմբում»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, Չինաստանն ուզում է մեծացնել իր ապրանքների մատակարարումները։ «Նրանց պետք է դիվերսիֆիկացված ցանց՝ լոգիստական, ֆինանսական եւ կառուցվածքային, որը կուղեկցի այդ ապրանքային հոսքերը, ինչպես նաեւ կնվազեցնի ծախսերը։ Նախագիծը լուրջ ֆինանսական զորակցություն ունի, եւ բոլորն ուզում են իրենց շահերի իրականացման նպատակով օգտվել այդ հնարավորություններից եւ նոր Մետաքսի ճանապարհի բրենդից։ Չինացիները չեն հերքում, որ նախագիծն իրականացվում է ոչ միայն նոր ենթակառուցվածքի ստեղծման համար, նրանք պաշտոնապես ընդունում են, որ այն ավելի ընդգրկուն է։ Այլ բան, որ յուրաքանչյուր առանձին երկրին համապատասխանում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու (ՄՃՏԳ) նախագծի ինչ-որ որոշակի հատված։ ԵՏՄ երկրները բացառություն չեն»,- պարզաբանել է Տիգրան Սարգսյանը։

Մեկնաբանելով այն հարցը, որ այդ չափի էժան փողերը կարող են հանգեցնել այն երկրների գաղութացմանը, որոնք չեն կարողանա դրանք ժամանակին վերադարձնել, Սարգսյանը նշեց․ «Ես կխուսափեի «գաղութացում» եզրույթի օգտագործումից։ Եթե խոսենք այն մասին, որ երկրները կարող են կախման մեջ ընկնել ՄՃՏԳ-ից, ապա դա հնարավոր է։ Նման վտանգներ կան, եւ դա միայն իմ տեսակետը չէ, դա շատ երկրներ են ընդունում։ Սակայն հարկ է նշել, որ նման վտանգներ կան ցանկացած ներդրումային մեգանախագծի դեպքում, իսկ ՄՃՏԳ-ն այդպիսի մեգանախագիծ է։ Մեր խնդիրն այն է, որպեսզի համաձայնեցնենք բոլոր շահերը եւ ճիշտ գնահատենք բոլոր վտանգները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ