News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների ոստիկանությունը կալանավորել է Ուտրեխտ քաղաքում տրամվայում հրաձգության կասկածյալին։ Հոլանդիայի իշխանությունները Ուտրեխտում սպառնալիքի մակարդակը նվազեցրել են մինչեւ չորրորդ աստիճան՝ հայտնում է AP-ը։

Երկրում ահաբեկչության դեմ պայքարի համակարգողը հայտարարել է, որ սպառնալիքի մակարդակի նվազեցումը կապված է «գլխավոր կասկածյալի ձերբակալության հետ»։

Ոստիկանության տվյալներով, հրաձգության հետեւանքով զոհվել է երեք մարդ, հինգ մարդ վիրավորվել է։ Հրաձգության կասկածյալը ծնունդով Թուրքիայից Գոկմեն Տանիսն է։

Նրա հայրը՝ Մեհմեդ Տանիսը, որը ապրում է Թուրքիայի կենտրոնական Կայսերի քաղաքում, Demiroren լրատվական գործակալությանը հայտնել է, թե ինքը որդու հետ 11 տարի չի խոսել։ «Եթե նա դա արել է, պետք է պատիժ կրի»,- ասել է հայրը։

Թուրքական պաշտոնական Anadolu լրատվական գործակալությունը հայտնել է, որ կասկածյալի հարազատների կարծիքով՝ նա «ընտանեկան խնդիրների» պատճառով մոտ մարդու վրա է կրակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ