News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Ղարաբաղից վերադարձե՞լ է, ի՞նչ էր անում Ղարաբաղում՝ հարցրինք ղարաբաղյան մեր աղբյուրին։ «Դե, գրել եք` Մնացականյան Լյովան առիթ ուներ, Վազգենի 60-ամյակն էր, գնաց վանքեր` Գչավանք, Ամարաս»։

Իսկ Անվտանգության խորհրդի համատեղ նիստից ինչո՞ւ որոշ մանրամասներ հաղորդագրությունում տեղ չգտան, ընդհանուր ձեւակերպումներ էին: «Շատ ծավալուն քննարկում էր` բոլոր ուղղություններով, խոսվել է ամեն ինչից, ընդհուպ մինչեւ Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք ռազմավարական ծրագրեր. հասկանալի է` առանց տնտեսություն անվտանգություն չի լինում։ Պայմանավորվածություն կա թեմաները չհրապարակայնացնել»:

Քոչարյանի մասին չի՞ խոսվել: «Անվտանգության նիստում ի՞նչ խոսեին»: Ի՞նչ տպավորություն են ստացել ԱԽ նիստին մասնակցած ղարաբաղցիները։ «Շատ գոհ էին՝ ինչ հարց բարձրացրել են, Նիկոլը խոստացել է լուծել, հետն էլ նորից ասել է, որ հող չի հանձնելու»։

Մարտի 15-ին ադրբեջանական զորավարժություններն ավարտվեցին՝ Ադրբեջանը զորքը հե՞տ է քաշել, թե՞ նախորդ անգամվա պես (2018թ. ապրիլից-հուլիս) պահել է սահմանին։ «Այս անգամ զորքն առաջնագծին մոտ չի եղել, չենք կարող ասել՝ հիմա էնտե՞ղ են, թե՞ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
«Հրապարակ». Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում...
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը...
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Ամենաշատ