News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  100 հազար դոլար նվիրաբերել է երկրի ներքին անվտանգության նախարարությանը, այս մասին նա հայտնել է իր Twitter-յան էջում՝ գրառմանը կցելով նշված գումարի չեկը, որը նա դուրս է գրել գերատեսչությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չնայած մամուլը չի սիրում այդ մասին գրել, ես դրա կարիքը չունեմ էլ, ես ամեն տարի նախագահական 400 հազար դոլար աշխատավարձը զոհաբերում եմ տարբեր գերատեսչությունների»,- գրել է Թրամփը:

Թրամփի անձնական ունեցվածքը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար: Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա իր ընկերությունների կառավարումը փոխանցել է:

ԱՄՆ նախագահն իր նվիրատվությունը կատարել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման շուրջ վեճերի ֆոնին, որի համար Կոնգրեսը հրաժարվել էր փող հատկացնել: Միջոցները պետք է հատկացվեին ներքին անվտանգության նախարարությանը, որին եւ Թրամփը փողը փոխանցել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ