News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաիթիի խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել երկրի վարչապետ Ժան-Անրի Սեանի եւ ամբողջ կառավարության հրաժարականին, հայտնում է Haiti Libre-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ վարչապետի լիազորությունները վայր դնելուն կողմ է 93 պատգամավոր, դեմ՝ 6, երեքը ձեռնպահ են մնացել: «Խորհրդարանի որոշման մասին իրազեկումը կուղարկվի երկրի նախագահին: Նոր վարչապետը պետք է նշանակվի պետության ղեկավարի եւ խորհրդարանի միջեւ խորհրդակցությունների միջոցով»,- ասել է խորհրդարանի խոսնակ Գարի Բոդոն:

Վարչապետի գործունեության բացասական գնահատականի պատճառը պաշտոնին նշանակվելու պահից 6 ամսվա ընթացքում բնակչության բնակարանային պայմանները եւ տնտեսական վիճակը բարելավելու նրա անընդունակությունն է:

Հաիթին, որի բնակյչությունը կազմում է մոտ 10,6 մլն մարդ, Արեւմտյան կիսագնդի ամենաաղքատ պետությունն է: Փետրվարի սկզբին երկրում սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր, որի մասնակիցները պահանջում էին նախագահի հրաժարականը, իշխանություններին մեղադրում էին ինֆլյացիայի աճի, պաշտոնյաների կոռումպացվածության եւ երկրի տնտեսական վիճակի ընդհանուր վատթարացման մեջ:

Փետրվարի 14-ին Պորտ-օ-Փրենսում տեղի էին ունեցել ցուցարարների եւ ոստիկանների առաջին բախումները: Ամերիկյան պետությունների կազմակերպությանն առընթեր մարդու իրավունքների հարցերով միջամերիկյան հանձնաժողովը հայտնել էր, որ բողոքի ցույցերը սկսվելուց հետո զոհվել է 26 մարդ, եւս 77-ը՝ տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ