News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ավելի քան երկու միլիարդ մարդու հասանելի չեն ջուրը եւ հիգիենան, ասվում է ջրային ռեսուրսների զարգացման մասին Ժնեւում երեքշաբթի ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ Ջրի ու սանիտարիայի գծով ՄԱԿ գործունեության համակարգման (UN Water) ներկայացրած զեկույցում, որը պատրաստվել է Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվան ընդառաջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես նշվում է փաստաթղթում, աշխարհում տասից երեք հոգի զրկված է անվտանգ խմելու ջրից։ Տասից վեցը զրկված է սանիտարական ծառայությունների հասանելիությունից, որոնց կառավարումը կապահովեր նրանց անվտանգությունը, իսկ յուրաքանչյուր իններորդը պարզապես արտաթորում է բաց տեղանքում։

Չպաշտպանված աղբյուրներից ջուր խմողների գրեթե կեսը ապրում է Աֆրիկայում, Սահարայից հարավ։ Այդ շրջաններում բնակչության ընդամենը 24 տոկոսին է հասանելի անվտանգ խմելու ջուրը, եւ միայն 28 տոկոսն ունի սանիտարիայի բազային միջոցներ, որոնք չեն օգտագործվում մյուս տնային տնտեսությունների հետ համատեղ։ Ջրային ռեսուրսների հասանելիության զգալի տարբերություններ կան նաեւ երկրների ներսում, մանավանդ հարուստների եւ աղքատների միջեւ։

Փորձագետները նշում են, որ աշխարհում աճում է նաեւ ջրային ռեսուրսների հետ կապված հակամարտությունների թիվը։ 2000-2009 թվականներին դրանք 94-ն են եղել։ 2010-2018-ին այդ ցուցանիշը հասել է 263-ի։

«Եթե շրջակա  միջավայրի աղտոտումը եւ գլոբալ ջրային ռեսուրսների վրա չկառավարվող ճնշումը շարունակվեն ներկա տեմպերով, ապա մինչեւ 2050 թվականը համաշխարհային համախառն ներքին արդյունքի 45 տոկոսը եւ հացահատիկի համաշխարհային արտադրության 40 տոկոսը կհայտնվեն սպառնալիքի տակ։ Բնակչության աղքատ եւ մարգինալ շերտերը անհամամասնորեն ավելի շատ կտուժեն, ինչն էլ ավելի կխորացնի առանց այդ էլ աճող անհավասարությունը։ 2019 թվականի զեկույցը վկայում է, որ անհրաժեշտ է հարմարեցնել մոտեցումներն ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ գործնականում՝ սոցիալական մեկուսացման եւ անհավասարության պատճառները վերացնելու համար»,- հաղորդագրության մեջ մեջբերվում են UN Water-ի եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահ Ժիլբեր Ունգբոյի խոսքերը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ անվտանգ խմելու ջուրը եւ սանիտարիան մարդու հիմնական իրավունքներն են, քանի որ դրանք անհրաժեշտ են առողջ կենսակերպի ապահովման եւ հիմնարար նշանակություն ունեն յուրաքանչյուրի արժանապատվության համար։ Բայց եթե այսօր ակտիվ գործողություններ չձեռնարկվեն, աշխարհը չի կարողանա մինչեւ 2030-ը բոլորի համար երաշխավորել մաքուր եւ անվտանգ ջրի ու հիգիենայի հասանելիություն։

Ջրային ռեսուրսների զարգացման համաշխարհային զեկույցն ամենամյա է։ Այն նվիրված է ջրային ռազմավարության տարբեր հարցերին եւ ուղղված է ջրային ռեսուրսների կայուն օգտագործման ապահովմանը։ Փաստաթղթում հաշվի են առնվում տարածաշրջանային ասպեկտները, թեժ կետերի իրավիճակը եւ պատմական տվյալները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
ՄԱԿ-ում հայտնել են, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար
Մարդկությանը մնացել է երկու տարի...
Ամենաշատ