News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հոկտեմբերի 22-ին նոր կայսեր գահակալությանը նվիրված հանդիսություններին հրավիրել 195 երկրների ղեկավարների, որոնց հետ Տոկիոն դիվանագիտական հարաբերություններ ունի։ Այս մասին տեղեկացրել են միապետի փոփոխության միջոցառումների կազմկոմիտեի խորհրդակցությունում, հաղորդում է  ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NHK-ին։

Ներկայիս 85-ամյա կայսր Ակիհիտոն մտադիր է սեփական խնդրանքով ապրիլի 30-ին անցնել հանգստի առաջացած տարիքի պատճառով։ Հաջորդ օրը գահը կզբաղեցնի նրա ավագ որդին՝ 59-ամյա թագաժառանգ Նարուհիտոն։ Դա կուղեկցվի ոչ մեծ քաղաքացիական արարողությամբ՝ իշխանության երեք ճյուղերի ներկայացուցիչների՝ վարչապետի եւ կառավարության անդամների, խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների եւ Գլխավոր դատարանի ղեկավարության մասնակցությամբ։

Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը տեղի կունենան հոկտեմբերին։ Դրանց քաղաքացիական հատվածին, ներառյալ հանդիսավոր ճաշկերույթը, ենթադրվում է հրավիրել 195 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներին։

Ճապոնիայի կայսրը սահմանադրությամբ պետության եւ ժողովրդի միասնականության խորհրդանիշն է, նա չունի պետության ղեկավարի կարգավիճակ՝ ի տարբերություն մյուս միապետների մեծ մասի։ Նա կատարում է բացառապես ծիսակարգային գործառույթներ, ներառյալ խորհրդարանի նստաշրջանի բացումը եւ օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի ընդունումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ