News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ գործադիր տնօրեն Սյուրկանի Կասիմի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախարարության եւ ԱԶԲ-ի միջեւ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւս գործակցության խորացման կարեւորությունը։

Նախարարը ԱԶԲ գործադիր տնօրենին մանրամասն ներկայացրել է թվայնացման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները, Հայաստանի տեխնոլոգիական մեծ ներուժը, որի հիմքի վրա ակնհայտ են ոլորտի առաջընթացի միտումները։

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը թվային կամուրջ կարող է հանդիսանալ Եվրոպայի եւ Մաքսային միության միջեւ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու ծրագրին, գիտահետազոտական եւ տեխնոլոգիական ձեռքբերումները տնտեսության մեջ ներդնելու մեխանիզմներին: Քննարկվել են բանկի հետ համագործակցության մի շարք տարբերակներ, այդ թվում՝ տեխնոլոգիական ամենաառաջատար ուղղություններով Հայաստանում պիլոտային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Սյուրկանի Կասիմն ընդգծել է բանկի հետաքրքրվածությունը Հայաստանում ակնհայտորեն առաջընթաց գրանցող այս ոլորտի նկատմամբ, պատրաստակամություն հայտնել շուկայի ուսումնասիրություն իրականացնելուց հետո համապատասխան քայլեր ձեռնարկել գործակցությունն ավելի ընդգրկուն դարձնելու ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության եւ բանկի ներկայացուցիչների կողմից առաջիկա համագործակցության հնարավորությունները մանրակրկիտ քննարկելուց հետո դրանց վերաբերյալ ներկայացնել կոնկրետ առաջարկներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ