News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախկին նախագահ Դեւին Նունյեսը 250 մլն դոլարի հայց է ներկայացրել Twitter-ի եւ նրա մի քանի օգտատերերի դեմ՝  ընկերությանը մեղադրելով արատավոր տեղեկությունների եւ զրպարտությունների տարածման մեջ: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված հայցադիմումը:

Ըստ հեռուստաալիքի՝ Նունյեսը հայտնել է, որ Twitter-ը ցանկացել է ձախողել հատուկ կոմիտեում  նրա աշխատանքը, որը նա գլխավորել է մինչեւ 2019 թվականը: Նա մասնավորապես նշել է, որ Twitter-ը գիտակցաբար տեղադրել է նյութեր, որոքն անկհայտ վիրավորական, ատելությունը բորբոքող եւ վարկաբեկող բնույթ ունեն եւ դրանից օգուտ է քաղել».

Նունյեսը ընկերությանը նաեւ մեղադրել է պահպանողականների ստվերային արգելափակման մեջ՝ նշելով, որ այն  թաքցրել է սոցցանցում իրենց հաղորդագրությունները՝ պարբերաբար արգելափակելով ընդդիմադիր տեսակետները եւ անտեսելով այլ օգտատերերի վիրավորական պահվածքի մասին բողոքները:

Fox News-ը նշում է, ո Նունյեսը  ընկերությունից 250 մլն դոլարի փոխհատուցում եւ ես 350 հազար դոլար տուգանք է պահանջում:

Նա նաեւ ձգտում է հասնել այնպիսի դատական որոշման, որով  Twitter-ը պետք է բացահայտի  Նունյեսին վարկաբեկող տեղեկություններ տարածող էջերը վարող անձնաց անունները:

Twitter-ում հեռուստաալիքին հրաժարվել են մեկնաբանել հետախուզության հատուկ կոմիտեի նախկին նախագահի հայցի մասին տեղեկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ