News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հաշվեհարդարն անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որն այդպիսին դարձել է սիրո, համերաշխության հեղափոխության միջոցով: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի այն հայտարարություններին, որ Քոչարյանի հանդեպ հաշվեհարդար է տեղի ունենում և մի քանի հայցադիմում է ներկայացրել դատարան Փաշինյանի եւ նրա կառավարության գործունեության հետ կապված:

«Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, ապա շատ կարճ, կոնկրետ հաշվեհարդարների եւ հնարավորությունը կար, եւ ժամանակը, եւ համատեքստը կարող էր լինել: Ուզում եմ ասել՝ խնդրում եմ որեւէ մեկին որեւէ գործողություն երբեւէ չդիտարկել ինչ-որ անձնական զգացումների, ընկալումների, անձնական պատկերացումների շրջանակում: Դա յուրաքանչյուրի իրավունքն է՝ ցանկացած մեկնաբանություն տալ, ուղղակի հենց այդպիսի մեկնաբանությունների հեղինակներին խանգարում են իրավիճակը օբյեկտիվ ընկալել»,– ասաց Փաշինյանը:

Հարցին՝ արդյոք մեկ այլ քրեական գործ էլ կհարուցվի Մարտի 1-ի 10 զոհերի բացահայտման առումով, քանի որ ներկայիս գործը վերաբերում է միայն սահմանադրական կարգի տապալմանը՝ Փաշինյանը պատասխանեց, որ նոր քրգործ հարուցելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ քրեական գործը հարուցվել է:

«Բայց հիմա տեսեք, թե մենք ինչ փաստի հետ գործ ունեք. առնվազն այն հայտարարությունների մակարդակով, որ արվել է Քննչական մարմինների կողմից, մենք գործ ունենք փաստի հետ, որ Մարտի 1-ի պարկուճները փոխվել են: Այսինքն՝ այն պարկուճները, որոնք հաջորդ օրը քննչական մարմինների կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, կրակված են եղել, այդ պարկուճները փոխվել են: Ինչո՞ւ են փոխվել, որովհետեւ այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ, այդ թվում՝ սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով: Որովհետեւ հակառակ դեպքում՝ ի՞նչ իմաստ ուներ փոխել պարկուճները: Այո, հնարավոր է այդտեղ կար երկրորդ կոնտեքստը, որ դրանով փորձ է արվել թաքցնել բանակի հնարավոր ներգրավվածությունը գործընթացին, բայց կարող է լինել նաեւ վարկած, որը շատ մեծ հավանականություն ունի, որ նաեւ այդտեղ եղել են այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ: Սպանություն կատարած փամփուշտի գնդակի պարկուճային մասը եղել է տեղում: Եթե սա է վարկածը, դա նշանակում է, որ քննչական մարմինն իմացել է, թե ովքեր են սպանողները: Հետեւաբար, այն բոլոր մարդիկ, որոնք նախաձեռնել են պարկուճների փոփոխությունը, իրենք պետք է ներգրավվեն եւ պետք է ցուցմունքներ տան:

Ուզում եմ ասել, որ չնայած քննչական մարմինները բազմիցս հայտարարություն արել են, ես ուզում եմ խնդրել այն քաղաքացիներին, որոնք այս թեմայով որեւէ բան ունեն ասելու, անպայման դիմեն մեր քննչական մարմիններին:

Հետեւաբար, սպանությունների բացահայտման գործն առանցքային կարեւոր գործ է եւ երբ որ ես օգոստոսի 17-ին հայտարարում էի, որ ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է, նաեւ դա նկատի ունեի: Հիմա այդ մարդիկ պետք է գան ասեն, թե ինչու են պարկուճները փոխել: Բայց այդ մարդիկ, կարծես գալու եւ ասելու ցանկություն չունեն: Դա լավ չի, բայց դա չի նշանակում, որ քննությունը չի շարունակվելու եւ որեւէ կասկած չի կարող լինել, որ Մարտի 1-ի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ:

Այս պահին մեր թիվ մեկ բարդությունն այն է, որ եթե այդ պարկուճը լիներ, կնույնականացվեր զենքի հետ, որով ենթադրենք որեւէ սպանություն տեղի է ունեցել, եւ մենք կիմանայինք, թե ով է կրակել այդ զենքից: Մենք կոնկրետ կբացահայտեինք հեղինակին»,– ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանում շատերը տպավորություն ունեն, թե ինքն է քննությունը վարում. «Ասում եմ՝ էս մեկին ձերբակալել, մյուսին բռնել, էն մեկի խափանման միջոցը փոխել, այնտեղ խուզարկություն անել: Դա այդպես չի, որովհետեւ դա կլիներ սխալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ