News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անհասկանալի է, թե ինչպես է քաղաքապետարանը պատրաստվում լուծել տարածքների կանաչապատման հարցերը, եթե կրճատում է գումարները։ Այս մասին մարտի 19-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը հայտարարել է, որ կրճատվելու է քաղաքի կանաչապատման աշխատանքների բյուջեն, բայց այդ աշխատանքները կազմակերպող ընկերությունների ներկայացուցիչները խոսում են այն նույն տարածքների մասին, որոնք կանաչապատվելու են։ «Դա նման է վերելակների հետ կապված իրավիճակին, երբ քաղաքապետարանը, 108 մլն դրամից 30 մլն-ի կրճատելով ֆինանսավորումը, հայտարարում է այն մասին, որ դա չի ազդի սպասարկման արդյունավետության վրա։ Պարզ մաթեմատիկական հաշվարկը վկայում է, որ դա անհնար է»,- նշել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ