News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սա այն դեպքը չէ, որ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը, քանի որ ես հաճախ մարդկանց հետ ուղիղ շփման մեջ եմ: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ կառավարության գործունեության հասցեին հնչող քննադատություններին.  «Այն որ փորձում են ասել, որ երկրում ինչ-որ… Գրում են, որ երիրն անկայունության շրջանում է, տուրբուլենտության… էլի սկսվում է ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, թեժ աշուն, հեսա տեսեք ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու: Մարդիկ կան, որ պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, եւ եթե հետեւից փորձեն ֆեռարիով էլ հասնել, իրենց գնացքին չեն կարող հասնել: Իրենց էջը փակված է: Եւ իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնեն ժողովրդի առաջ եւ ապաշխարհեն, եւ ժողովրդից ներում հայցեն: Իրենք ուրիշ անելիք Հայաստանի Հանրապետությունու չունեն: Չնայած ասում եմ, իրենց բոլոր ցանկությունները՝ վարել քաղաքական, հասարակական, մենք երաշխավորելու ենք»:

Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ հսկայական գումար է ծախսվում կառավարության դեմ սեւ հակաքարոզչության վրա. « Էն որ միլիոնավոր դոլարներ ամեն օր ծախսվում են  կառավարության դեմ սեւ  հակաքարոզչություն անելու համար եւ կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, որովհետեւ մեզ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է: Այդ շրջանակները պետք է հասկանան, որ իրենք ՀՀ-ում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, իրենք Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող: Ուզում ա միլիոն ծախսեն, ուզում ա միլիարդ ծախսեն»: 

Անդրադառնալով  սոցիալական վիճակին՝  Փաշինյանը նշեց, որ բարձրացվել է 85 հազար մարդու սոցիալական նպաստներն ու թոշակները, 200 հազար մարդու աշխատավարձերը. «2019 թվականի հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրել։ Դա ցուցի՞չ է, թե ոչ։ Այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք ավելի լավ չեն ապրում, բայց հարց է՝ կա՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում։ Մենք մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ