News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստ է լրջորեն քննարկել Եվրամիությանը ներկայացրած 13 ծրագրերին իր ֆինանսական մասնակցությունը։ Այս մասին մարտի 19-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախագծերը վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհների, էներգետիկ ոլորտի բարելավմանը, մոտ 20 նոր ջրամբարների կառուցման ծրագրերի իրականացմանը, կրթական եւ իրավապահ ոլորտների, ինչպես նաեւ դատաիրավական եւ հարկային համակարգերի բարեփոխումներին։

Վարչապետի խոսքով՝ ԵՄ ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ծրագրերի իրականացմանը։ «Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ն իր վրա չի վերցնի այս ծրագրերի ֆինանսավորման բոլոր պարտավորությունները։ Այսպիսով, Հայաստանը նույնպես պետք է իր ավանդը ներդնի։ Բայց այստեղ խոչընդոտ կա. «Պետական պարտքի մասին» օրենքում կան որոշ սահմանափակումներ, որոնց համաձայն՝ պետպարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ որոշակի տոկոսը։ Տեսանելի հեռանկարում Հայաստանը, այն բանի համար, որպեսզի իր ավանդը ներդնի ծրագրերի իրականացման մեջ, պետք է դիմի արտաքին աղբյուրներին, ինչը կարող է ենթադրել պետպարտքի ավելացում։ Մենք պետք է լրջորեն քննարկենք՝ պատրա՞ստ ենք արդյոք գնալ այս ճանապարհով, թե՞ ոչ։ Առաջիկա 20 օրերի ընթացքում մենք քննարկումներ կանցկացնենք Կենտրոնական բանկի եւ փորձագետների հետ, որպեսզի այս հարցի վերաբերյալ որոշում կայացնենք»,- նշել է Փաշինյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ