News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը սեփականաշնորհված հողատարածքները վերադարձնելու հետ կապված կոնկրետ գործընթացներ է սկսել: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, իր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է վերանայվեն տարբեր հողատարածքների սեփականաշնորհման գործընթացները, Փաշինյանն արձագանքեց. «Նախորդ տարվա ամռանը, երբ այցելեցի Մեղրու ազատ տնտեսական գոտի, արձանագրեցի, որ այդ գոտին ընդհանրապես հողատարածք չունի: Բնականաբար, առաջին իսկ հայացքից տաօրինակ փաստ էր եւ մենք այդ հարցով սկսեցինք զբաղվել: Պարզվեց, որ ձեզ հայտնի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շուրջ եղած ամբողջ հողերը սեփականաշնորհել են՝ իմանալով, որ այդ տեղ նման նախագիծ է իրականացվելու: Ընդ որում սեփականաշնորհել են ծիծաղելի գներով:

Առաջին բանը, որ մենք արեցինք, ինչի համար վաղը մեզ սոցիալական ցանցերում կքննադատեք, լուր ուղարկեցինք եւ ասացինք՝ այսպես չի կարող լինել, եկեք կամավոր վերադարձրեք այդ հողերը պետությանը: Շատ քաղաքավարի խնդրեցինք եւ նրանք մերժեցին: Շատ լավ, մենք ասացինք, որ ավելի մանրամասն կծանոթանանք այդ գործարքների հետ: Ավելի մանրամասն ծանոթացանք եւ հիմա քրեական գործ է հարուցված եւ որեւէ կասկած չկա, որ կապացուցվի, որ այդտեղ տեղի է ունեցել չարաշահում»:

Նա հիշեցրեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում ՀՔԾ-ն մինչեւ գործը դատարան ուղարկելը արդեն իսկ բազմաթիվ հողատարածքների կեղծ մրցույթների փաստեր էր բացահայտել եւ այդ գործերն ուղարկել է Տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի այդ կեղծ գործարքները, աճուրդները չեղյալ արվել եւ բոլոր հողերը վեարդարձվեն համայնքներին:

«Այս գործընթացը պետք է շարունակվի: Ես չեմ կարող ասել, որ բոլոր սեփականաշնորհված հողերը հետ ենք վերադարձնելու: Կարող ենք ասել, որ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ տեղի է ունեցել ապօրինություն, այդ դեպքերում այդ հողերը կվերադարձվեն պետությանը: Այո, մենք ունենք հողի խնդիր: Այսօր կան ներդրումային ծրագրեր, որոնք չեն իրականանում այն պատճառով, որ նախկին  մի պաշտոնյա սեփականաշնորհել է, հիմա գնում են այդ պաշտոնյային ասում են՝  այդ հողն ուզում ենք գնել: Իմանալով, որ ներդրումային հետաքրքրություն կա, 10 անգամ ավել գին են ասում: Ասում են՝ իմ հողի գինը էս ա, ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ ուզի:

Բայց սա իսկապես լուրջ խնդիր է: Երկու օր առաջ եղա Ռանչպար համայնքում, որտեղ մարդիկ խոսում էին ավազահանքի մասին, եւ պարզվեց, որ սեփականատերերը նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ես հանձնարարել եմ, որ վերահսկողական ծառայությունը ստուգի՝ այդ գործարքն օրինական է, թե ոչ»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ