News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես նախկին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերած փողը, գույքը, ամեն ինչը, ներկայանալ իրավապահ մարմիններին, տալ խոստովանական ցուցմունքներ, բացատրություններ եւ այդ ամենը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, իր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ես օգոստոսին խոսում էի անցքումային արդարադատության մասին, այն մեծ աղմուկ էին բարձրացնում, որ Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց է: Հույս ունեմ, բոլորդ տեսնում եք, որ որեւէ սեփականության վերաբաշխման գործընթաց չկա, բայց մենք նաեւ անհրաժեշտություն ենք ունենալու անցումային արդարադատության գործիքներ կիրառել: Այդ գործիքներից մեկն այն է, որ ես նախկին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերած փողը, գույքը, ամեն ինչը, ներկայանալ իրավապահ մարմիններին, տալ խոստովանական ցուցմունքներ ցուցմունքներ, բացատրությունները եւ այդ ամենը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: Որովհետեւ եթե որեւէ մեկը մտածում է, որ մենք մոռացել ենք այդ օրակարգի մասին, բացառված է, որ դա մոռանանք»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ այդ ուղղությամբ իրավապահ մարմինների գործողություններից այնքան էլ գոհ չէ.

«Ասել ու ասում եմ, որ մեր իրավապահ մարմինները այս ուղղությամբ պետք է առավել արդյունավետ գործեն: Մեր իրավապահ մարմինները շատ երկար ժամանակ չունեն, որպեսզի ինձ եւ հանրությանը ցույց տան, որ իմ արած հայտարարություններից անում են հետեւություններ եւ գործում են օրինական ու արդյոնավետ՝ ժողովրդից գողացվածը հետ բերելու ուղղությամբ: Եթե ես այստեղ չտեսնեմ ռեալ փոփոխություններ, ուրեմն ես պետք է գնամ կոնկրետ քայլերի, որովհետեւ որեւէ մեկը հույս թող չունենա, որ մենք այդ օրակարգը կմոռանանք»:

Տպել
Ամենաշատ