News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարման նախագահական համակարգին վերադառնալու անհրաժեշտություն չի տեսնում:Այս մասին նա ասաց մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ որոշակի քննարկումներ են ընթանում նախընտրական ծրագրում ներկայացվածի շրջանակում: Առաջին հերթին խոսքը պետական կառավարման մեջ   սփյուռքի մասնակցության մասին է:

 «Այժմ կան շատ կոշտ սահմանափակումներ: Մենք դրանք անտեղի ենք համարում եւ հարցը քննարկվում է», -նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով կառավարման նախագահական համակարգին վերադառնալու հարցին, վարչապետը նշեց, որ նման անհրաժեշտություն չկա: Խորհրդարանական համակարգը գործում է ընդամենը մեկ տարի, պետք է հասկանալ, թե ինչպես է այն աշխատում:

«Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է, այն փոխվում է: Իմ անձնական կարծիքն է, որ կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չկա: Դեռ չկան հակառակն ապացուցող փաստեր: Բայց ապագայում, իհարկե, փոփոխության օգտին կարող են անվիճելի փաստարկներ լինել: Այժմ մենք պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխության, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների վրա», - կարծում է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ