News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կառավարման համակարգում, ըստ էության, չկա պաշտոնյա, որին կարող ենք ասել՝  դու գործդ ձախողել ես: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարության անդամներից շատերը հեղափոխության ակունքներում են եղել, եւ հիմա որոշների գործունությունը հարուցում է հասարակության դժգոհությունը, արդոք թիմակից լինելու հանգամանքը չի կաշկանդում վարչապետին թիմակիցներին աշխատանքից ազատելու հարցում:

Ինչ վերաբերում է դժգոհությանը, ապա, ըստ Փաշինյանի, որեւէ մեկը չի կարող ավելի դժգոհ լինել իրենց քան ինքը. «Բայց երբ որ ասում են, այ ձախողվել են, մեկը կարող է ասել՝ ով ինչի մեջ է ձախողվել: Մենք, ըստ էության ոչ մի ոլորտում ձախողում չենք ունեցել: Կառավարման համակարգում, ըստ էության, չկա պաշտոնյա, որին կարող ենք ասել՝  դու գործդ ձախողել ես: Ուրիշ բան, որ արագության եւ դանդաղության հետ կապված խնդիր կա: Մենք մենակ մի ոլորտում ենք ունեցել ձախողում եւ դա հանրային ձախողումն է: Չկա մի պաշտոնյա, որ ասենք, վերջ, դու քո գործը ձախողել ես: Երբ որ այդ պահին հասնի եւ այդ գիծն անցնի, ես ընդհանրապես ոչ մի կաշկանդվածություն չունեմ, բացառված է, չի կարող այդպիսի բան լինել, որ կաշկանդվածություն լինի: Այլ խնդիր է՝ կան արդոք բացթողումներ, թերություններ: Այո, կան, կան բոլորիս գործողություններում: Բայց ինչ է, ամեն բացողումից հետո պաշտոնյա ենք հանելո՞ւ գործից»:

Անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի շուրջ ստեղծված սկանդալին եւ հանրային դժգոհությանը՝ Փաշինյանը նշեց, որ առկա հանրային ճնշումն ու քննադատությունը պետք է օգտագործել որպես համակարգի աշխատանքի արդյունավետության գործիք. «Ասում են էդ պարգեւավճարները կտրեք եւ տվեք ուրիշներին։ Ոչ ոք չի ասում, որ Պետական եկամուտների կոմիտեն պետք է աշխատի, որ թոշակառուն թոշակ ստանա, մյուսը՝ աշխատավարձ, նպաստ։ Պետական կառավարման համակարգում աշխատավարձերը պետք է լինեն պատշաճ։ Չենք կարող հույս ունենալ, որ ցածր աշխատավարձ ստացող պաշտոնյաները կարող են բարձր որակի ծառայություն մատուցել հանրությանը»:

«Միակ պարտավորվածությունը, որ ես ունեմ եւ զգում եմ, դա մեր ժողովրդի առաջ պարտավորվածությունն է: Ես ընտրվել եմ վարչապետ, եւ դրա համար ոչ մի անձի, ոչ մի ուժի, ոչ մի խմբի պարտական չեմ եւ պարտավորություն չունեմ: Ես ժողովրդի որոշմամբ եմ ընտրվել, եւ ոչ դրսում, ոչ էլ ներսում որեւէ մեկի առաջ պարտավորություն չունեմ»,- ասաց Փաշինյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ