News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գյումրիի 57-ամյա բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանի գործով տուժող կողմի իրավահաջորդների 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեւեւին Արդարադատության ՔԿՀ տեղափոխելու մասին միջնորդությունը:

Նիստը նախագահում էր դատավոր Վահե Միսակյանը, հաղորդում է  «Սպուտնիկ Հայաստանը»:

Ավելի վաղ՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին, Գյումրիում 57-ամյա կնոջ մահվան փաստով ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով քրեական գործ էր հարուցվել(կանխամտածված առողջությանը ծանր վնաս հասցնել): Կինը մահացել էր ստացված ծանր մարմնական վնասվածքներից: Տվյալ գործով մեղադրյալ է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեւեւը: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է, սակայն գտնվում է ոչ թե ՀՀ իրավապահ մարմինների քննչական մեկուսարանում, այլ ռազմական բազայի տարածքում, ինչն առաջացրել է տուժող կողմի իրավահաջորդների դժգոհությունը: Այդ կապակցությամբ իրավահաջորդները միջնորդություն էին ներկայացրել  նախադատավարական վարույթում ռուսական ռազմական բազայի զինծառայողին հայկական ՔԿՀ տեղափոխելու հարցն ընդգրկելու մասին:

Դատարանն ավելի վաղ վճռել էր, որ փակ նիստ անցկացնելու հիմքեր չկան, սակայն բողոքի քննությունը հետաձգվել էր հաշվի առնելով այն, որ քննչական վարչությունը տվյալ միջնորդության վերաբերյալ նյութեր չի ներկայացրել:

Մարտի 19-ի նիստին տուժող կողմի իրավահաջորդների փաստաբան Արայիկ  Զալյանը կրկնեց 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեւեւին ռազմաբազայի տարածքից Արդարադատության ՔԿՀ տեղափոխելու մասին պահանջը, քանի որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, իսկ ռազմական բազայում գտնվելը սահմանափակում է տուժող կողմի իրավունքները:

Իր հերթին դատախազ Միհրան Մարտիրոսյանը նկատեց,  որ մեղադրյլալը ձերբակալվել է ռազմական բազայի տարածքում հայ եւ ռուս իրավապահների համագործակցության արդյունքում:

«Տվյալ դեպքքում զինծառայողի տեղափոխումը հակասում է ՌԴ Սահմանադրությանը: Բացի այդ ռազմաբազայի տարածքում նրա գտնվելը վարույթն իրականացնող մարմնի համար խոչընդոտներ չի ներկայացնում», - ասաց դատախազը:

Նա եւս մեկ անգամ հաստատեց, որ տվյալ պահին Ռազգիլդեեւը իսկապես գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում: Տուժող կողմի իրավահաջորդները իրավունք ունեն 10 օրվա ընթացքում բողոքարկել դատարանի այսօրվա որոշումը:

Տուժող կողմի նման միջնորդություն ավելի վաղ՝ 2018 թվականի դեկտեմբերի 29-ին, մերժվել է այդ գործով վարույթ իրականացնող մարմնի կողմից։ Հայաստանի Քննչական կոմիտեի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ.Սամվելյանը մերժումը հիմնավորել է նրանով, որ զինվորականի տեղափոխումը 102-րդ ռազմակայանից համապատասխան հայկական ՔԿՀ հակասում է ռուսաստանյան օրենսդրությանը։ Սակայն իրավահաջորդների ներկայացուցիչները 2019 թվականի հունվարի 17-ին այս որոշման դեմ բողոք են ներկայացրել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին՝ հայտարարելով, որ միայն հայկական ՔԿՀ ռուս զինծառայողի տեղափոխումից հետո հնարավոր կլինի խոսել գործի լիարժեք հետաքննության մասին՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ Ավելի վաղ Հայաստանի Գլխավոր դատախազությունը հանդես էր եկել բացատրություններով Գյումրիում ռուս զինծառայողի կալանքի տակ պահելու առիթով, որը մեղադրվում էր Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ։ Նշվում էր, որ Ա.Ռ.-ն կալանվել է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Հայաստանի Քննչական կոմիտեի եւ Ռուսաստանի լիազոր մարմնի ներկայացուցչի համատեղ գործողությունների արդյունքում, «Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի գտնվելու հետ կապված գործերով իրավադատության եւ փոխադարձ իրավական օգնության համաձայնագրի» 8-րդ հոդվածի համապատասխան։

Այս փաստաթղթի 8-րդ հոդվածում ասվում է. «Ռուսական ռազմակայանի ընթացակարգային, օպերատիվ-խուզարկման, քննչական կամ այլ գործողությունների կետերի սահմաններում՝ այն գործերով, որոնք ընկնում են Հայաստանի Հանրապետության իրավադատության տակ, կատարման անհրաժեշտության դեպքում նման գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից՝ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների հետ համատեղ, կամ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների գրավոր հայցադիմումով, եթե դրանց իրականացումը չի հակասում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը։ Այս առնչությամբ, ընդգծել է Հայաստանի Գլխավոր դատախազությունը, կալանվելուց հետո    Անդրեյ Ռազգիլդեեւը չէր կարող հասցվել համապատասխան հայկական հաստատություն, քանի որ դա հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը։ Զինծառայողին մեղադրանք է ներկայացվել, եւ Հայաստանի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա հանդեպ ընտրվել է խափանման միջոց կալանքի տեսքով։ Ձերբակալման մասին դատարանի որոշումը իրականացվում է ռազմակայանի տարածքում։ Հայաստանի ՔԿ քննիչները կատարում են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները՝ մեղադրյալի մասնակցությամբ, նշել է Հայաստանի Գլխավոր դատախազությունը։ Նշվել է նաեւ, որ քրեական գործով քննությունը հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների իրավասությանը, եւ քրեական վարույթն իրականացվում է նշված միջպետական համաձայնագրի 4-րդ հոդվածում ամրագրված կարգին համապատասխան («Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի կազմի մեջ մտնող անձանց եւ այդ անձանց ընտանիքների անդամների կողմից կատարված հանցագործությունների, իրավախախտումների գործերի պարագայում կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ